Դեկտեմբեր 03, 2022
949 դիտում

20-ամյակը նշող Պեդրիի երազանքը կատարվել է. Նա հանդիպել է Ինյեստային


Լուսանկարը` RFEF

Լուսանկարը` Ինյեստայի Ֆեյսբուքի էջից

Լուսանկարը` RFEF

Լուսանկարը` RFEF

Լուսանկարը` RFEF


2010-ին Իսպանիայի հավաքականն Անդրես Ինյեստայի միակ գոլի շնորհիվ եզրափակչում հաղթեց Նիդերլանդներին ու դարձավ Աշխարհի չեմպիոն:

Ինյեստան այս օրերին գտնվում է Կատարում ու ներկա է եղել ոչ միայն Իսպանիա-Կոստա Ռիկա (7:0) հանդիպմանը, այլ նաեւ այցելել է ազգային թիմի ճամբար:

Լուսանկարը` Ինյեստայի Ֆեյսբուքի էջից


Նրան ջերմ են դիմավորել բոլորը, հատկապես երկար տարիների թիմակիցներ Սերխիո Բուսկետսը եւ Ժորդի Ալբան: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ու այլ մարզիչներ եւս ուրախ են եղել լավագույն ֆուտբոլիստներից մեկի այցին:

Ինյեստան իր երեխաների հետ հետեւել է մարզմանը, զրուցել երիտասարդ ու խոստումնալից ֆուտբոլիստների հետ:

Լուսանկարը` RFEF


«Սա իմ ազգային թիմն է, որին միշտ սիրել ու սիրելու եմ: Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ ու հանդիպում եմ ընկերներիս: Առաջին խաղը հիանալի էր, բոլորս վայելել ենք այն»,-ասել է Ինյեստան:

Լուսանկարը` RFEF


Այս այցն առանձնացել է երիտասարդ Պեդրիի համար, որը միշտ խոստովանել է, որ մեծ ոգեւորությամբ է հետեւել Ինյեստայի խաղերին ու երազանք ունի տեսնել նրան: Այսօր Պեդրին նշում է 20-ամյակը եւ նրա համար իր կուռքից գովաբանող խոսքեր լսելն ու լուսանկարվելը լավագույն նվերն են:

Լուսանկարը` RFEF


«Անչափ հպարտ եմ, որ հանդիպել եմ իմ սիրելի ֆուտբոլիստին, որի ամեն խաղին հետեւել եմ հեռուստացույցի առաջ նստած: Նա ինձ շատ դուր եկավ, հիանալի մարդ է եւ ուրախ եմ, որ վերջապես ծանոթացանք»,-ասել է Պեդրին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին