Այսօր ԿԳՄՍ-ում կայացել է Ալեքսանդր Գրիգորյանի «Արկադի Անդրեասյան. «Արարատի» թագավորական քորոցը» գրքի շնորհանդեսը:
Հեղինակը պատմել է, որ այն գրելու միտքն առաջացել է դեռ 10 տարի առաջ, սակայն Անդրեասյանը խնդրել է այն դեռ ավարտին չհասցնել:
«Ասաց, որ իր կարապի երգը դեռ չի կատարել: Երբ նա կյանքից հեռացավ, այդ ժամանակ ավելացրի մնացած գլուխներն ու գիրքն ավարտուն տեսքի բերեցի: Ինձ օգնել են Դավիթ Պետրոսյանը, որը 1 գլխի հեղինակն է, եւ Գագիկ Խանամիրյանը: Գրքի հրատարակությանն աջակցել է Արթուր Սողոմոնյանը»,- ասել է Գրիգորյանը:
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ Անդրեասյանը հայկական ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկն է եղել. «Ցավոք, նա մեզ հետ չէ, բայց նրա խաղն ու վարպետությունն անջնջելի հետք կթողնեն բոլոր նրանց մոտ, ովքեր դիտել են նրա ելույթները: Մեզ մարզական հերոսներ են պետք ու այսպիսի գրքեր, որպեսզի երեխաները նրանց օրինակով ոգեշնչվեն»:
Դավիթ Պետրոսյանն առաջարկել է, որպեսզի Աբովյանի քաղաքային ստադիոնն անվանվի Անդրեասյանի անունով, մանավանդ, որ նա աշխատել է «Կոտայքի» հետ ու նրան դուրս բերել Առաջին լիգա: ՀԱՕԿ-ի պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն էլ առաջարկել է ֆուտբոլային դպրոցներից որեւէ մեկն անվանակոչել Անդրիասյանի պատվին:
Գիլոյանը խոստացել է այդ առաջարկությունները ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: