Հունիս 09, 2025
exclusive
96 դիտում

Հայաստանի ընտրանին Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ մարզվել է Տուզի քաղաքում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր Տուզի քաղաքում բաց մարզում է անցկացրել ու շարունակել նախապատրաստվել վաղը Չեռնոգորիայի հետ կայանալիք ընկերական խաղին։

Հայաստանի հավաքականը հանգրվանել է Պոդգորիցայում, իսկ հանդիպումը կայանալու է Նիկշիչ քաղաքում, որը մոտ 50 կմ հեռավորության վրա է գտնվում։

Դա երկու ընտրանիների միջեւ երկրորդ ընկերական ու ընդհանուր թվով 4-րդ հանդիպումն է լինելու։ Պաշտոնական խաղերում Հայաստանն ու Չեռնոգորիան մեկական խոշոր հաշվով հաղթանակ են տարել, իսկ ընկերական դիմակայությունում ուժեղ են եղել հայ ֆուտբոլիստները։

Սա ԱԱ-2026-ի ընտրական փուլին նախապատրաստվելու շրջանակներում Հայաստանի երկրորդ ընկերականն է լինելու։ Օրեր առաջ թիմը հյուրընկալվելիս մրցել է Կոսովոյի հետ ու զիջել 2:5 հաշվով։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին