Դեկտեմբեր 15, 2025
516 դիտում

Ստյոպա Մկրտչյան. Ոչ մեկիս էլ հաճելի չէ, որ նման հաշվով պարտություններ ենք կրում


Լուսանկարը` Mediamax


Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը շատ լավ է հիշում իր մեկնարկային խաղը հավաքականում, նա չպետք է հիմնական կազմում լիներ, սակայն խաղադաշտ է մտել Անդրե Կալիզիրի փոխարեն։

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է տակտիկապես պատրաստ լինի խաղալ հավաքականում ու հարմարվել տարբեր սխեմաների։ Հիմա 4 պաշտպանով ենք գործում, ու տեսնում եք, որ մեզ մոտ ստացվում է։ 

 

Կոսովոյից կրած պարտությունից հետո թիմով խոսել ենք ու քննարկել իրավիճակը։ Ոչ մեկիս էլ հաճելի չէ, որ նման հաշվով պարտություններ ենք կրում։ Պետք է ասեմ, որ խաղադաշտում 100 տոկոսով ենք նվիրվում ու առավելագույնն անում։ 

 

Հաջորդ խաղում ամեն ինչ փորձելու ենք շտկել, դրանում վստահ եմ, քանի որ գիտեմ, թե տղաներն ինչքան քրտինք են թափում խաղադաշտում ու դա չի կարող իզուր լինել։

 

Երկու տարի առաջ հավաքականն ավելի լավ էր հանդես գալիս, քանի որ մեծ թիվ էին կազմում փորձառու խաղացողները, հիմա սերնդափոխություն է տեղի ունենում եւ ավելի շատ են երիտասարդները։ Դրա համար ֆուտբոլիստները պետք է առավելագույնն անեն իրենց թիմերում, որպեսզի հավաքականին միանալիս այսպիսի պարտություններ չլինեն»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին