Ապրիլ 20, 2024
1026 դիտում

Ռիո-2016-ի կազմկոմիտեի նախագահը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման


Լուսանկարը` https://elenadelledonne.com/


Բրազիլիայի Օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Կարլոս Արթուր Նուզմանը դատապարտվել է 30 տարի 11 ամսվա ազատազրկման:

Դեռեւս 2017 թվականին Նուզմանը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Նա Միջազգային Օլիմպիական կոմիտեի կազմկոմիտեի անդամներին կաշառել ու գնել է 2016 թվականին Ռիոյում կայանալիք ամառային խաղերի իրավունքը:

Նուզմանը, որը եղել է Ռիո-2016-ի կազմկոմիտեի նախագահը, ճանաչվել է մեղավոր կոռուպցիայի, փողերի լվացման, հարկերը չվճարելու եւ հանցագործ մեխանիզմ ներդնելու մեջ:

79-ամյա Նուզմանին միանգամից չեն տեղափոխել բանտ, քանի որ նրա թիմը պետք է որոշումը բողոքարկի: Նրա հետ դատապարտվել են նաեւ Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետը, շինարարական ընկերության ներկայացուցիչ-ղեկավարը եւ Ռիո-2016-ի կազմկոմիտեի գլխավոր տնօրենը:

Ավելի վաղ նահանգապետը դատարանում խոստովանել է, որ ՄՕԿ-ի անդամների 9 հոգու ձայները գնել են 2,5 մլն դոլարով: Դրանում օգնել են Նուզմանն ու աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահի որդին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին