Կորոնավիրուսի դեմ մենք պայքարում ենք լավ հիշողություններով ու անմոռանալի օրերով, որոնք անցկացրել ենք սիրելի ընկերների հետ:
Այսօր այդ կարեւոր առաքելությունն իր վրա է վերցրել պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հրաչիկ Բաբայանը: Նա Mediamax Sport-ին պատմել է մի շատ յուրահատուկ օրվա մասին:
Լուսանկարն արվել է 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:
Առաջին անգամ էի մասնակցում խաղերին, ու այդ օրն ինձ մոտ շատ լավ է տպավորվել:
Համոզված եմ, որ բոլոր մասնակիցներն էլ յուրահատուկ ու անկրնկելի հիշողություններ ունեն Ռիոյից:
Թիմով շատ ենք նկարվել, բայց այս մեկը՝ բռնցքամարտիկներ Նարեկ Աբգարյանի ու Հովհաննես Բաչկովի հետ առանձնահատուկ ուրախ է ստացվել: Նարեկն էլ թող շարունակի շարքն ու հաջորդն ինքը կիսվի նկարով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: