Օգոստոս 05, 2025
1561 դիտում

Մեսսիի, Ռոնալդուի եւ Գվարդիոլայի օգնությունը հիվանդանոցներին


Լուսանկարը` https://www.kxan36news.com/


Հայտնի ֆուտբոլային գործիչները շարունակում են նվիրատվություններ կատարել տարբեր առողջապահական հաստատությունների, որոնք այս օրերին մեծ թափով պայքարում են նոր կորոնավիրուսի դեմ:

Դրանցից են նաեւ Պեպ Գվարդիոլան, Լեո Մեսսին ու Քրիշտիանո Ռոնալդուն:

Մեսսին 1 մլն եվրո է փոխանցել Բարսելոնայի կենտրոնական հիվանդանոցին, որտեղ բազմաթիվ հիվանդներ են այս պահին բուժվում:

Գվարդիոլայի օգնությունը եւս 1 մլն եվրո է, որը նա փոխանցել է Բարսելոնայի բժշկական քոլեջին, որպեսզի վերջինս ձեռք բերի բժշկական անհրաժեշտ սարքավորումներ:

Նույնքան գումար, բայց այս անգամ Պորտուգալիայի Պորտոյի եւ Լիսաբոնի հիվանդանոցներին տրամադրել է Ռոնալդուն: Բոլոր հիվանդանոցներն արդեն հաստատել ու խորհին շնորհակալություն են հայտնել նրանց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին