«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հայաստանի առաջնության մեկնարկային տուրում «Ալաշկերտ»-ի նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո մեկնաբանել է Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին լուրերը:
«Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու հետ կապված ինձ հետ ոչ ոք չի խոսել։ Ես էլ եմ հետեւում լուրերին, բայց քանի դեռ այս հարցում հստակություն չկա, որեւէ բան ասել չեմ կարող: Առաջարկի դեպքում դեմ չեմ լինի գլխավորել ազգային հավաքականը, որովհետեւ հայ եմ ու հայրենասեր»,- ասել է Մելիքյանը:
Մարտից Հայաստանի հավաքականը գլխավորում է Ջոն Վան’տ Սխիպը, որի գլխավորությամբ Ազգերի Լիգայի անցումային 2 խաղերում Հայաստանի ընտրանին 9:1 ընդհանուր հաշվով զիջել է Վրաստանին: Ապա թիմը 2 ընկերական է ունեցել Կոսովոյի (5:2) եւ Մոնտենեգրոյի (2:2) ընտրանիների հետ:
Սեպտեմբերի 6-ին Պորտուգալիայի դեմ խաղով հայ ֆուտբոլիստները մեկնարկելու են ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: