Դեկտեմբեր 11, 2024
171993 դիտում

Հայ մարզիկները սկսել են ելույթները Պարալիմպիկ խաղերում


Լուսանկարը` Armenian National Paralympic Committee


Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Պարալիմպիկ խաղերում պայքարի են մտել Հայաստանի ներկայացուցիչները:

Ծանրամարտի կանանց մինչեւ 55 կգ քաշային կարգում Գրետա Վարդանյանը զբաղեցրել է 5-րդ տեղը: Նա բարձրացրել է 90, 95 ապա նաեւ 96 կգ ծանրաձող: Պարալիմպիկ չեմպիոն է դարձել Մեքսիկան ներկայացնող Ամալյա Պերեսը, որը ցույց է տվել 130 կգ արդյունք:

Լողի 50 մ ազատ ոճի կանանց պայքարում հանդես է եկել Մարգարիտա Հովակիմյանը: Լողորդուհին մրցատարածությունը հաղթահարել է 46,82 վրկ-ում ու իր ենթախմբում գրավել է 7-րդ տեղը: Հովակիմյանը հանդես է գալու նաեւ 100 մ թիկնալողում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին