Այսօր Խանտի-Մանսիյսկում մեկնարկելու է Աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովին նվիրված 22-րդ միջազգային շախմատային մրցաշարը:
10 մասնակիցների թվում են նաեւ հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Նրանց մրցակիցները լինելու են Հնդկաստանից, Ռուսաստանից, Իրանից, Ուզբեկստանից, Իսպանիայից եւ Հունգարիայից:
Առաջին համարով հանդես կգա հնդիկ Ռաունակ Սադհվանին: Սարգսյանն իր վարկանիշով 4-րդն է, իսկ Մարտիրոսյանը՝ 9-րդը:
Հաղթողի անունը հայտնի կդառնա հուլիսի 24-ին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: