Նոյեմբեր 03, 2024
exclusive
172754 դիտում

Անծանոթ Ռիոն` բացահայտելով քաղաքը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընդամենը օրեր առաջ դեռ հարավամերիկյան ամենագեղեցիկ քաղաքներից մեկում էինք ու վայելում էինք ամառային Օլիմպիական խաղերը:

Հիմա քաղաքի հիշողություններն ու կարոտը բրազիլական սուրճից ու այնտեղից բերված էկզոտիկ մրգերից ենք փորձում հանել: 

Սպորտային ամենավառ տպավորություններից ու աշխատանքային փորձից բացի, Ռիոն մեզ շատ բան սովորեցրեց ու տվեց: Այն նոր էր մեզ համար ամենատարբեր առումներով: Նախ առաջին անգամն էինք Հարավային Ամերիկայում, որտեղ բոլորովին այլ կլիմա, մարդիկ, մշակույթ ու բարքեր են:

17 օրերի ընթացքում ապրում ու զուգահեռ կյանքի դասեր էինք սովորում բրազիլացիներից, թե ինչ է պետք անել ու չանել:

Լուսանկարը` Մեդիամաքս


1265 ք/կմ տարածք ու համարյա 6,5 մլն բնակչություն ունեցող հսկայական քաղաքում հարմարվելը փոքրիկ Հայաստանի քաղաքացիների համար այդքան էլ հեշտ չէ: Սակայն մեր թիմի համար Ռիոյում ապրելն ու ընտելանալը շատ արագ ու աննկատ ստացվեց:  Ժամանման հենց հաջորդ օրվանից պետք էր մտնել կենսառիթմի մեջ ու զգալ քաղաքի զարկերակը:

Բնակչությամբ Ռիոն բազմատարր է, մարդիկ այնտեղ տարբերվում են ոչ միայն մաշկի գույնով, այլ նաեւ սոցիալական երկփեղկվածությամբ ու կյանքի պայմաններով:

Չնայած բոլոր տարբերություններին ու դժվարություններին, բրազիլացիներն իսկապես գիտեն, ինչպես ապրել ու կյանքից հաճույք ստանալ: Աշխարհին կառնավալ ու ֆուտբոլային լավ ավանդույթներ տված երկրի քաղաքացիները քայլող տոն են:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ավտոբուսի վարորդներից ու խանութներում աշխատող վաճառողներից սկսած բոլորը ժպտում են, քթի տակ երգում կամ էլ պարում: Սիրահարված զույգերը, անկախ տարիքից ու սեռային պատկանելությունից, ամեն քայլափոխի չեն վարանում ցույց տալ իրենց սերն ու վերաբերմունքը միմյանց նկատմամբ:

Ու առաջին բանը, որ կուզեի տեղափոխել մեր երկիր ու քաղաք, լիաթոք ապրելը, անհոգությունն ու միմյանց դրական լիցքեր հաղորդելն է: Բրազիլացիներն էլ բազմաթիվ խնդիրներ ու մտահոգութություններ ունեն, սակայն դա բնավ էլ չի խանգարում նրանց կյանքի մեջ լինել ու չդժգոհել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սակայն այդ երջանիկ մարդիկ անհոգ լինելուց բացի, նաեւ ամենաանշտապն են: Երկար հերթերն ու ժամերով սպասելը բրազիլացիներին բնավ էլ չեն անհանգստացնում: Հսկայական քաղաքում ավտոբուսներով, մետրոյով, գնացքով ու BRT-ով (արագընթաց ավտոբուսներ) որեւէ տեղ հասնելու համար ժամեր են պահանջվում, բայց դա նրանց համար մտահոգության պատճառ չէ:

 

Խանութներում որեւէ բան գնելու համար պետք է փորձել գտնել վաճառողին, իսկ դրամարկղի մոտ էլ աշխատողները կարող են զրույցի բռնվել միմյանց կամ գնորդի հետ՝ չմտածելով առաջացող հերթի մասին: Սրանից եւս դժգոհող չկա, որովհետեւ նրանք այդպիսինն են:

Դեղինն, իսկապես, Ռիոյի գույնն է: Ազգային շապիկներն ամենուր են՝ մեծ թե փոքր, մարզասեր, թե պարզապես Կոպակաբանայի փողոցներում քայլող սովորական մարդիկ իրենց պարտքն են համարում կրել ազգային թիմի գույներով մարզահագուստ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բրազիլացիները նաեւ ինքնամոռաց վայելում են իրենց մարզիկների հաղթանակները: Վոլեյբոլի ու ֆուտբոլի հավաքականների ոսկե մեդալներն Օլիմպիական խաղերում, կամ պարզապես բրազիլացիների մասնակցությամբ սպորտային մրցումները վերածվում էին իսկական տոնի: Իսկ հաղթանակից հետո այնպես էին կատարում օրհներգը, որ պարզապես հիացմունք էինք ապրում:

Ռիոյին կարելի է նաեւ ամենսապորտային քաղաքի կոչումը տալ: Սպորտը մարդկանց կենսակերպի բաղկացուցիչ ու անբաժանելի մասն է կազմում: Քաղաքի բնակչությանը բնավ էլ նիհար կոչել չի կարելի, սակայն նրանք հիմնականում ձիգ ու մկանուտ կազմվածք ունեն: Ամենօրյա վազքը, քայլքը, մարզումներն ու հեծանիվը կարիոկաներից անպակաս են:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անգամ ծովափին երեխաները չեն բաժանվում գնդակից: Նրանք բոլորն էլ ապագա նեյմարներ ու ռոնալդոներ են մեծանում: Եվ ով գիտե, գուցե, մեկ օր էլ այն նույն երեխաները, որոնց հետ Կոպակաբանայում մենք էլ ֆուտբոլ խաղացինք, կփայլեն ամենամեծ ստադիոններում:

Ռիոն, սակայն սպորտային ու վառ լինելուց բացի, նաեւ «ամենաբուրումնավետն» է: Քաղաքի կոյուղաջրերն ու ջրահեռացման համակարգն աշխատում են ամենավատ կերպով` խուսափել հոտերից պարզապես հնարավոր չէ:

Այնպիսի տպավորություն էր նաեւ, որ Ռիոյի բնակիչներն ընդհանրապես աշխատելու հետ սեր չունեն: Օրվա, գրեթե, բոլոր ժամերին քաղաքի ծովափերը լի են մարդկանցով՝ անհոգ ու իրենց հանգիստը վայելող:

Ու անկախ նրանից, որ Ռիոն լի էր Օլիմպիական խաղերի հյուրերով, այն շարունակում էր ապրել իր բնականոն ռիթմով ու տրամադրությամբ: Զբոսաշրջիկները երբեք էլ նորություն չեն եղել քաղաքում, առանց նրանց էլ Ռիոն մնալու է ամենագեղեցիկ ու յուրահատուկ քաղաքներից մեկը, որտեղ գիտեն գնահատել ու սիրել կյանքը:

Հասմիկ Բաբայան,  Գոհար Նալբանդյան

Նախագծի գործընկեր 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին