Նոյեմբեր 14, 2024
exclusive
6228 դիտում

Օլիմպիական հավաքական. Լիլիթ Հարությունյան


Լիլիթ Հարությունյանը
Լիլիթ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է.  04.04.1993 թ. Գյումրիում

Մարզաձեւ. աթլետիկա (արգելավազք 400մ)

Ընտանիք. ամուսնացած է, ունի մեկ աղջիկ

Հոբբի. Դստեր հետ խաղալ ու ժամանակ անցկացնել

Անձնական մարզիչ. Ամուսինն ու սկեսուրն են՝ Արթուր Ղազարյանն ու Գոհար Նազարյանը, որոնց գլխավորությամբ մարզվում է Վանաձորում

Նորամուտ. 2015-ին Իրանի բաց առաջնությունում, որտեղ գրավել է առաջին տեղը՝ իրենից հետ թողնելով Ասիական երկրների չեմպիոնին

Կարիերայի սկիզբը. մարզվում է 13 տարեկանից, սակայն սպորտին լուրջ վերաբերել է ամուսնանալուց հետո

Մարզաձեւի ընտրություն. «Ես 800 մ-ում էի մասնակցում, սակայն մի անգամ մարզման ժամանակ աշխատում էի արգելքները հաղթահարելու վրա: Մարզիչներս ասացին, որ ինձ մոտ լավ է ստացվում: Սկսեցինք աշխատել ու Վրաստանում մրցման մասնակցեցի: Այդ օրվանից ես ելույթ եմ ունենում արգելավազքում»:

Անմենակարեւոր նվաճումը. Համահայկական խաղերի երեք ոսկե մեդալները՝ 200 մ, 1500 մ ու կանանց փոխանցումավազք ձեւերում

Ամենադժվար պահին օգնում են. ամուսինն ու սկեսուրը

Ելույթից առաջ. «Աղջիկս համբուրում է ինձ ու ասում, որ արագ վազեմ»:

Կարգախոսը. Հաղթել ինքն իրեն

Կարիերան ավարտելուց հետո կցանկանա հիշվել. որպես լավ մարդ
 
Հայաստանի բազմակի չեմպիոն է

Բալկանյան երկրների առաջնությանը 800 մ վազքում լրացրել է սպորտի վարպետի նորմա՝ 2,09 արդյունքով, որը համարվում է Հայաստանի ռեկորդ 


Միջազգային մրցաշարերի հաղթող է


Համահայկական խաղերի եռակի չեմպիոն

Նախագծի գործընկեր 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին