Մայիս 09, 2024
exclusive
5438 դիտում

Դիանա Խուբեսերյան. Օլիմպիական խաղերն ամենեւին էլ վախենալու չեն


Դիանա Խուբեսերյանը
Դիանա Խուբեսերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դիանա Խուբեսերյանը
Դիանա Խուբեսերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դիանա Խուբեսերյանը
Դիանա Խուբեսերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դիանա Խուբեսերյանը
Դիանա Խուբեսերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դիանա Խուբեսերյանը
Դիանա Խուբեսերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դիանա Խուբեսերյանը
Դիանա Խուբեսերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Վազորդ Դիանա Խուբեսերյանը Ռիոյի Օլիմպիական խաղերում մասնակցելու է 200 մ մրցատարածությունում:

Ռիո-2016-ում այս անգամ հյուրընկալել ենք Դիանային:

- Դիանա, դու սովորել ես Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լրագրության բաժնում: Ինչո՞ւ ես ընտրել այդ մասնագիտությունը:

- Շատ արագախոս ու շատախոս եմ, ծնողներիս կարծիքով՝ իսկական լրագրող: Որոշեցի ընդունվել ոչ թե աթլետիկայի, այլ լրագրության բաժին, որպեսզի ունենամ նաեւ երկրորդ մասնագիտություն: Որպես լրագրող դեռ մեծ փորձ չունեմ, միայն մեր համալսարանի թերթում եմ տպագրվել:

- Իսկ սիրո՞վ ես հաճախել աթլետիկայի մարզումների:

- Սկզբում լողի էի գնում, բայց մի անգամ դպրոցից տարան վազքի մրցումների: Այստեղ հաղթող դարձա, ու աթլետիկայի դպրոցից զանգեցին տուն, ծնողներիս ասացին, որ ցանկանում են ինձ հետ աշխատել: Սկզբում լուրջ չէի ընդունում, պարզապես մարզվում էի: Ամեն ինչ փոխվեց 2009-ին, երբ Թուրքիայում մրցաշարի ժամանակ հաղթող դարձա, ու աթլետիկան դարձավ իմ մի մասը:

- Խոսենք Օլիմպիական վարկանիշից: Ինչպե՞ս նվաճեցիր այն:

- 2012-ից սկսած ինքս ինձ հետ պայքարել եմ, ձգտել, որպեսզի չորս տարի անց մեկնեմ Օլիմպիական խաղեր: Սա կարիերայիս գագաթնակետն է, չորս տարվա պարապմունքներս իզուր չանցան: Նվաճեցի ուղեգիր ու կմասնակցեմ 200 մետր վազքատարածությունում:

- Դու նաեւ Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերին ես մասնակցել: Կարելի՞ է ասել, այժմ քո երկրորդ խաղերին ես մասնակցելու:

- Այն ժամանակ դեռ փոքր էի, ընդամենը 15 տարեկան: Շատ բան չէի հասկանում, իսկ հիմա արդեն գիտեմ, թե ինչպես պետք է մոտենամ այդ կարեւոր իրադարձությանը: Օլիմպիական խաղերին լավ մասնակցություն ունենալն արդեն մեծ բան է մեզ համար:

- Ի՞նչ գիտես Ռիո դե Ժանեյրոյի մասին:

- Դե, Ռիոն հայտնի է կառնավալով, միշտ հարյուր հազարավոր մարդիկ են հավաքվում այնտեղ: Իսկ վերջերս տարածված Զիկա վիրուսի մասին, կարծում եմ, բոլորն են տեղյակ:

Դիանա Խուբեսերյանը Դիանա Խուբեսերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Բրազիլացիներն ու հայերը նմա՞ն են իրար:

- Կարծում եմ, որ մենք տարբեր ենք ու ոչ մի ընդհանրություն չունենք:

- Եթե այլ երկրում ապրեիր, կրկին աթլե՞տ կլիեիր:

- Ոչ, երեւի բռնցքամարտիկ: Շատ եմ սիրում այդ մարզաձեւը:

- Դեպի Ռիո թռիչքը շատ երկար է տեւելու: Ինչո՞վ ես զբաղվելու ինքնաթիռում:

- Գիրք կկարդամ, միգուցե, նաեւ ֆիլմ կդիտեմ:

- Ինչպե՞ս ես սիրում անցկացնել հանգիստդ:

- Գիրք եմ կարդում կամ էլ պարզապես երաժշտություն լսում:

- Ի՞նչ կտա քեզ Օլիմպիական խաղերում մասնակցությունը:

- Ուժ, փորձ ու համբերություն:

- Օլիմպիական չեմպիոններից ո՞ւմ հետ կցանկանաս հանդիպել:

- Վազորդ Ուսեյն Բոլտի:
Դիանա Խուբեսերյանը Դիանա Խուբեսերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ամենատպավորիչ ու հիշվող սպորտային իրադարձությունը քեզ համար:

- Անցած Օլիմպիական խաղերում Արսեն Ջուլֆալակյանի արծաթե մեդալը: Շատ էի ուրախացել ու ոգեւորվել:

- Դիանա, ավարտիր այս նախադասությունները: Եթե մի օր որոշեմ թողնել աթլետիկան, ապա …

- միայն լավը կհիշեմ:

- Սպորտն ամեն մարդու նախ եւ առաջ տալիս է…

- համբերություն ու քրտնաջան աշխատելու ցանկություն:

- Ես շարունակում եմ զարմանալ, երբ ամեն անգամ…

- կարողանում եմ ինքս ինձ համոզել, որ ամեն ինչ լավ է լինելու:

- Օլիմպիական խաղերն ամենեւին էլ…

- վախենալու չեն:

Դիանա Խուբեսերյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Նախագծի գործընկեր 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին