Մայիս 20, 2024
1010 դիտում

Մադրիդի «Ռեալ»-ը ՉԼ-ի եզրափակչում կպայքարի 15-րդ գավաթի համար


Լուսանկարը` ՈւԵՖԱ


Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ վերջին խաղում «Ռեալ»-ը հյուրընկալել է «Բավարիա»-ին։

Լարված խաղում առաջինը հաջողության հասել են հյուրերը, երբ գոլի հեղինակ է դարձել Ալֆոնսո Դեւիսը: Սակայն րոպեներ անց տանտերերի կազմում աչքի է ընկել Խոսելուն, որն այնուհետեւ դարձել է նաեւ դուբլի հեղինակ։

 

«Ռեալ»-ը հաղթել է 2։1 հաշվով (թիմերի առաջին դիմակայությունում գրանցվել էր 2։2 հաշիվ) ու դուրս եկել եզրափակիչ։ Արքայական ակումբը ՉԼ-ի գավաթին տիրացել է ռեկորդային 14 անգամ։

 

Հունիսի 1-ին իսպանացիները պայքարելու են 15-րդ գավաթի համար։ Մրցակիցը Դորտմունդի «Բորուսիա»-ն է, իսկ հանդիպումը կայանալու է Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին