Մայիս 20, 2024
1075 դիտում

12-օրյա ուղեւորությունից հետո Օլիմպիական կրակը ժամանել է Մարսել



Օլիմպիական կրակը 12-օրյա ուղեւորությունից հետո այսօր «Բելեմ» նավակով Հունաստանից ժամանել է Մարսել:

Առաջին անգամն է, որ Օլիմպիական կրակի երթուղին անցել է ծովով, հայտնում է AFP-ն: Մարսելի նավահանգիստը վերահսկել են անվտանգության 5000 աշխատակիցներ, իսկ միջոցառմանն երեկոյան հետեւելու է 150 հազ. մարդ:

2012-ի Օլիմպիական չեմպիոն Ֆլորան Մանոդուն առաջին ֆրանսիացի մարզիկն է, որին վստահվել է ջահը տանել Ֆրանսիայի տարածքում: Ընդհանուր առմամբ փոխանցումավազքին 10 հազ. մարդ է մասնակցելու:

Ֆրանսիայի տարածքում փոխանցումավազքը տեւելու է 68 օր, եւ կրակը Փարիզ է ժամանելու հուլիսի 26-ին: Երկրի իշխանություններն անվտանգության տեսանկյունից ելնելով փոխանցումավազքի մի քանի տարբերակ են մշակել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին