Ապրիլ 30, 2025
exclusive
5687 դիտում

Արթուր Հովհաննիսյան. Մի քանի տարի առաջ Օլիմպիադա մեկնելը երազանք էր


Արթուր Հովհաննիսյանը
Արթուր Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Հովհաննիսյանը
Արթուր Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Հովհաննիսյանը
Արթուր Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Հովհաննիսյանը
Արթուր Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Հովհաննիսյանը
Արթուր Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի Օլիմպիական հավաքականին հերթական ուղեգիրը պարգեւել է բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը:

Mediamax Sport-ն այս անգամ հյուրընկալել է մեր 20-ամյա մարզիկին:

- Գյումրին սպորտային քաղաք է: Որպես գյումրեցի, կարո՞ղ ես ասել, թե որն է գաղտնիքը:

- Բացի տրամադրվածությունից ու ձգտումից, երեւի մեզ օգնում են նաեւ Գյումրիի կլիմայական պայմանները: Մեր քաղաքի մարզիկներն անընդհատ պայքարում են, կռվում մինչեւ վերջ:

- Ի՞նչն է քեզ տարել բռնցքամարտ:

- Ես հունահռոմեական ոճի ըմբշամարտի էի գնում: 11 տարեկան էի, երբ հյուրընկալել էինք մեր բարեկամ Մանվել Գաբրիելյանին, որը հետագայում դարձավ մարզիչս: Ասաց, որ գնամ իրենց մարզումներին, բայց չցանկացա: Մի անգամ էլ եղբորս հետ որոշեցինք գնալ, նայեցինք, հավանեցիք ու սկսեցինք մարզվել: Հետո եղբայրս թողեց բռնցքամարտը, իսկ ես էլ ավելի խորացա: Բացի այդ էլ, հայրիկս որոշ ժամանակ զբաղել է բռնցքամարտով, ու ես մի տեսակ շարունակում եմ նրա կիսատ թողած գործը:

- Ինչպե՞ս ես կարողանում հաղթահարել դժվարությունները:

- Անընդհատ աշխատելով: Միշտ փորձում եմ ուղղել սխալներս: Հայրիկս է օգնում, հատկապես, երբ պարտություններ եմ ունենում: Նա միշտ ինձ քաջալերում է, ասում, որ պետք է պայքարեմ:

- Բռնցքամարտում ի՞նչը չես սիրում:

- Մրցավարների կողմից թույլ տված անարդարությունը:

- Ի՞նչ պետք է ունենա երիտասարդը, որպեսզի կարողանա հաջողություն գրանցել բռնցքամարտում:

- Կամքի ուժ եւ աշխատասիրություն:

Արթուր Հովհաննիսյանը Արթուր Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Դու ընդամենը 20 տարեկան ես: Սպասո՞ւմ էիր, որ կկարողանաս Օլիմպիական ուղեգիր նվաճել:

- Ընդամենը մի քանի տարի առաջ սա ուղղակի երազանք էր: Բայց Թուրքիա գնալուց առաջ շատ լուրջ էի պատրաստվել ու մեկնել էի միայն հաղթելու համար: Շատերը չէին հավատում մեր թիմին, սակայն մենք գիտեինք, որ այնտեղից անպայման վարկանիշներ ենք բերելու:

-  Փորձենք գնալ Ռիո: Առաջին անգման ես մասնակցելու Օլիմպիական խաղերին: Ինչպե՞ս ես տրամադրվում:

- Հիմա ես միայն կիսով չափ եմ հասել նպատակիս՝ ունեմ ուղեգիր: Բայց ամբողջական տեսք ստանալու համար պետք է մեդալ նվաճեմ: Ամեն ինչ պետք է անեմ, որ իրականացնեմ երազանքս:

- Ի՞նչ են Օլիմպիական խաղերը քեզ համար:

- 2008 թվականին, երբ նոր էի սկսել պարապել, տեղի ունեցան Պեկինի Օլիմպիական խաղերը: Ես հետեւում էի մեր բռնցքամարտիկների, հատկապես Անդրանիկ Հակոբյանի ելույթներին: Այդ ժամանակից էլ ինձ համար եւս կարեւոր դարձավ սպորտային այս մեծ իրադարձությունը: Ռիոյում դժվար է լինելու, բոլորն էլ պայքարելու մինչեւ վերջ, բայց ես էլ բացառություն չեմ լինի:

- Հետեւո՞ւմ ես մրցակիցներիդ ելույթներին:

- Ես չեմ կարողանում նայել մրցակիցներիս հանդիպումները: Տղաներից շատերն են ուսումնասիրում հակառակորդին, իսկ ես չեմ կարողանում: Սիրում եմ ուղղակի հագիստ լինել, մարզչիս խորհուրդները լսել, իսկ հետո արդեն ռինգը ցույց կտա ինչպես գործել:

- Ի՞նչ գիտես Բրազիլիայի մասին:

- Կարծում եմ, այն ավելի հայտնի է որպես ֆուտբոլային երկիր: Շատ ճանաչված ու տաղանդավոր ֆուտբոլիստներ է տվել աշխարհին:

- Վերջերս ի՞նչ վարակ էր Բրազիլիայում մոլեգնել:

- Զիկա վիրուսը: Նույնիսկ խոսվում էր, թե Օլիմպիադան կտեղափոխեն այլ երկիր:
Արթուր Հովհաննիսյանը Արթուր Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Բրազիլական սերիալ նայո՞ւմ ես:

- Մեկ-մեկ մարզումից հոգնած գալիս եմ տուն ու պառկում հանգստանալու: Եթե այդ ժամին տատիկս նայելիս է լինում, ես էլ աչքի ծայրով հետեւում եմ:

- Բրազիլացիներին որտե՞ղ խորհուրդ կտաս անպայման այցելել Հայաստանում:

- Տաթեւ, շատ հրաշալի վայր է: Չնայած, մեր երկիրը հարուստ է տեսարժան վայրերով: Կարող են նաեւ Գյումրի գալ:

- Գյումրիում որտե՞ղ կտանես նրանց:

- Նախ կգնանք հաց ուտելու (ծիծաղում է): Հետո տարբեր մշակութային վայրեր կայցելենք:

- Հայաստանն ինչո՞վ է հայտնի աշխարհում:

- Մենք հարուստ մշակույթ ունեցող երկիր ենք: Կարծում եմ, մենք հայտնի ենք նաեւ մեր սպորտով: Անկախությունից հետո մեր մարզիկները շատ մեծ գործ են արել ու ճանաչելի են դարձրել Հայաստանը:

- Խնդրում եմ ավարտիր այս նախադասությունները: Ամենամեծ երջնակությունը…

- գրանցած հաջողությունն է:

- Եթե չլինեի բռնցքամարտիկ, ապա…

- կլինեի ոսկերիչ կամ խոհարար:

- Սպորտում հնարավոր չէ մարզվել առանց…

- հասկացող ու ճիշտ խորհուրդ տվող մարզչի:

Արթուր Հովհաննիսյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Նախագծի գործընկեր 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին