Ավստրալիայի բաց առաջնությունն այս տարի եւս մեծ հետաքրքրություն առաջացրեց ու գեղեցիկ հանդիպումներ պարգեւեց թենիսի սիրահարներին։
Ինչպես միշտ, եզրափակիչներից հետո հաղթողները մասնակցել են ավանդական նկարահանումներին։ Լավագույն կադրերը ներկայացնում ենք մեր «Ֆոտոպատմություններ»-ում։
Տղամարդկանց պայքարում երկրորդ տարին անընդմեջ հաղթողի կոչումը նվաճեց Յանիկ Սիները։ Նա եզրափակչում ուժեղ էր Ալեքսանդր Զվերեւից՝ 6։3, 7։6, 6։3։

Լուսանկարը` Australiaon Open
Սիները նախորդ տարի առաջին անգամն էր նվաճել Australian Open-ի գավաթը, իսկ այս տարի նա կրկին հաջող մրցաշար է անցկացրել ու եզրափակչում ոչ մի շանս չի տվել մրցակցին։

Լուսանկարը` Australiaon Open
Սիները դարձել է 11-րդ թենիսիստը, որը պաշտպանել է AO-ի տիտղոսը։ Ի դեպ, այս հաղթանակը նրան ապահովել է 2,2 մլն դոլար։

Լուսանկարը` Australiaon Open
Կանանց պայքարի եզրափակչում բոլորը հավատում էին AO-ի կրկնակի չեմպիոնին՝ Արինա Սոբոլենկոյին։ Բայց նրա մրցակից Մեդիսոն Քիզը բոլորին անակնկալի է բերել ու հաղթել 3։6, 6։2, 5։7 հաշվով։

Լուսանկարը` Australiaon Open
14-րդ ռակետն առաջին անգամն է հասել նման հաջողության եւ մեծ հաճույքով մասնակցել ծովափնյա նկարահանումներին՝ անվանելով դրանք անմոռանալի։

Լուսանկարը` Australiaon Open
29-ամյա ամերիկուհին առաջին անգամն է դարձել Մեծ Սաղավարտի մրցաշարերի հաղթող․ «Անսահման երջանիկ եմ։ Երազանքներն իրականանում են, նույնիսկ եթե դրաց համար պահանջվում է տարիների աշխատանք»։

Լուսանկարը` Australiaon Open
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: