2024 թվականը հարուստ էր մարզական իրադարձություններով, հաղթանակներով, պարտություններով ու տարբեր անմոռանալի պահերով։
Մեր գործընկեր Reuters-ն իր ամփոփիչ ֆոտոշարքում ներկայացրած նկարների ճնշող մեծամասնությունն ընտրել է ամռանը Փարիզում կայացած Օլիմպիական խաղերից։ «Ֆոտոպատմություններ» շարքում ծանոթանանք լավագույններին։
«Ստադ դը Ֆրանս»-ի 200 մ տղամարդկանց եզրափակիչն է։ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նոա Լայլսի հույզերն են բրոնզե մեդալակիր դառնալուց հետո։ Այդ պահն անմահացնող ֆոտոթղթակիցների պակաս, ինչպես տեսնում ենք, չկար։
Լուսանկարը` Reuters
Մադրիդի «Մետրոպոլիտանո» ստադիոնը հսկում են ոստիկանները։ Երկրպագուներն այդ նույն պահին մեծ ոգեւորությամբ ստադիոնում հետեւում են «Ատլետիկո»-«Ինտեր» հանդիպմանը։
Լուսանկարը` Reuters
Փարիզի «Լա Դեֆենս» արենայում ընթացան Օլիմպիական խաղերի լողի մրցումները։ Կանանց 50 մ ազատ ոճում Կոնգոյի ներկայացուցիչ Վանեսա Բոբիմբոյի ելույթի պահն է։ Չնայած թռիչքից հետո նրա ակնոցն ընկել է, բայց լողորդը շարունակել է պայքարը։
Լուսանկարը` Reuters
Այս ստվերների խաղը եւս Օլիմպիական խաղերի ատլետիկայի մրցումներից է։ 800 մ եզրափակչում կանադացի Մարկո Արոփի ելույթն է։
Լուսանկարը` Reuters
«Ուեմբլի» ստադիոն, Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Բորուսիա»-«Ռեալ» հանդիպումն է։ Հաղթանակն ու պարտությունն են մեկ նկարում՝ մադրիդցիներն ուրախանում են, իսկ դորտմունդցիները՝ տխրում։
Լուսանկարը` Reuters
Բասկետբոլի համաշխարհային աստղեր Լեբրոն Ջեյմսն ու Ստեֆեն Քարին տոնում են ԱՄՆ-ի հավաքականի հաղթանակը։ Նրանց թիմն ամռանը կրկին հռչակվեց Օլիմպիական չեմպիոն։
Լուսանկարը` Reuters
Մայքլ Ֆելփսից հետո լողում նոր աստղ է հայտնվում։ Լեոն Մարշանը հարազատ Ֆրանսիայում մեկը մյուսի հետեւից գերազանցում էր ամերիկացու գրանցած ռեկորդները։ Նա ՕԽ-ում նվաճեց 4 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ։ Բնականաբար, նրա ելույթը եւս ընդգրկվել է շարքում։
Լուսանկարը` Reuters
Ավարտենք 2024-ի ֆոտոպատմությունն այս գեղեցիկ տեսարանով։ Փարիզը ոչ միայն հիացրեց մարզական լուսանկարներով, այլ նաեւ իր բնական գեղեցկությամբ։ Իսկ դրանց համադրության լավագույն օրինակն այս լուսանկարն է՝ Օլիմպիական օղակները, լուսինն ու Էյֆելյան աշտարակը։
Լուսանկարը` Reuters
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: