Մայիս 03, 2024
681 դիտում

«Էնֆիլդ»-ի անմնացորդ սերը Յուրգեն Կլոպի նկատմամբ. Հուզված մարզիչը


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FC Liverpool

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FC Liverpool

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FC Liverpool

Լուսանկարը` FC Liverpool

Լուսանկարը` FC Liverpool

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FC Liverpool

Լուսանկարը` Getty Images


Հունվարի 26-ին հայտնի դարձավ, որ Յուրգեն Կլոպը որոշել է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Լիվերպուլ»-ից:

Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչում «Նորվիչ»-ի հետ խաղում երկրպագուները յուրահատուկ կերպով արտահայտեցին իրենց սերն ու վերաբերմունքը մարզչի նկատմամբ:

Լուսանկարը` FC Liverpool


Սակայն նախապատրաստությունը սկսվել էր խաղից ավելի շուտ, երկրպագուները սկսել էին հավաքվել այն շենքի մոտ, որի վրա պատկերված է Կլոպի նկարը: Նրանք գիտակցում են, որ շատ շուտով այդ լայն ժպիտով մարդը լքելու է քաղաքը:

Լուսանկարը` Getty Images


«Նորվիչ»-ի հետ խաղից առաջ մարզչի պատկերով շապիկները վաճառվում էին անհավանական քանակությամբ, այդ օրը Կլոպն ամենուր էր:

Լուսանկարը` Getty Images


Գերմանացուն հաջողվել է «Լիվերպուլ»-ի պատմությունը նորովի գրել, ինչը երկրպագուները երբեք չեն մոռանա ու միշտ շնորհակալ կլինեն Կլոպին:

Լուսանկարը` FC Liverpool


«Էնֆիլդ»-ը մարզչին դիմավորեց բուռն ողջույններով, Կլոպը, որը երբեք էլ չի ամաչել իր հույզերն արտահայտել, այս անգամ ցանկացավ թաքնվել ու չհայտնվել տեսախցիկների ուշադրության կենտրոնում:

Լուսանկարը` Getty Images


Նա հազիվ է զսպել արցունքները «You will never walk alone» երգի ժամանակ, իսկ երկրպագուները շարունակում էին վանկարկել մարզչի անունն ու իրենց սերն արտահայտել:

Լուսանկարը` FC Liverpool


Մի բան հաստատ է, որ այդ սերը փոխադարձ է՝ Կլոպն էլ ակումբին է անմնացորդ նվիրված եղել ու ամեն ինչ արել նրան հաղթանակներ պարգեւելու համար: Իսկ հանդիպման ավարտին նա էլ իր սերն արտահայտեց երկրպագուներին՝ նրանց սրտեր ուղարկելով:

Լուսանկարը` FC Liverpool


Առաջիկա ամիսները կարեւոր են «Լիվերպուլ»-ի համար, այն ձգտելու է նոր նվաճումների հասնել, իսկ ղեկավարությունը՝ ակումբի համար նոր մարզիչ գտնել:

Լուսանկարը` FC Liverpool


56-ամյա Կլոպին հաջողվել է իր հետքը թողնել Անգլիայում, մեծ հարգանք ու հեղինակություն վաստակել: «Կարեւոր չէ, թե ինչ են մարդիկ մտածում, երբ գալիս եք, շատ ավելի կարեւոր է, թե ինչ են մտածում, երբ հեռանում եք»,- կարծում է նա:

Լուսանկարը` Getty Images


Նա ակումբը գլխավորել է 2015 թվականին, այդ պահից սկսած «Լիվերպուլ»-ը 7 տիտղոս է նվաճել՝ դառնալով Անգլիայի չեմպիոն, Գավաթակիր, Լիգայի Գավաթակիր, Սուպերգավաթակիր, Չեմպիոնների Լիգայի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի եւ Աշխարհի ակումբային առաջնության հաղթող:

Լուսանկարը` Getty Images

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին