Դեկտեմբեր 18, 2024
849 դիտում

Միջազգային սպորտի այս տարվա ամենաքննարկված լուսանկարները


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


2023 թվականին մենք շարունակել ենք համագործակցել Reuters գործակալության հետ ու հաճախ վերջինիս լուսանկարիչների աշխատանքները ներկայացրել մեր կայքում։

Reuters-ն ամփոփել է տարին՝ ներկայացնելով նաեւ սպորտային լուսանկարները, որոնցից ընտրել ենք մի քանիսը։

Ավստրիայում կայացած մրցաշարի ժամանակ ճապոնացի մարզիկ Ռեն Նիկաիդոյի ցատկն է։

Լուսանկարը` Reuters


Ավստրալիայի բաց առաջնությունում մեկ տարվա դադարից հետո ելույթ ունեցած ու կրկին հաղթող դարձած Նովակ Ջոկովիչը։

Լուսանկարը` Reuters


Տուր դե Ֆրանսի մրցումներն անցնում են ոչ միայն համառ պայքարում, այլ նաեւ գեղեցիկ բնության գրկում։ Այս լուսանկարը դրա ապացույցն է։

Լուսանկարը` Reuters


Իսկ այս ուրախ ու խենթ մարդիկ «Նապոլի»-ի երկրպագուներն են, ովքեր տոնում են սիրելի թիմի Իտալիայի չեմպիոն դառնալը։

Լուսանկարը` Reuters


Չհեռանալով ֆուտբոլից՝ ներկայացնենք նաեւ այս մի նկարը, որից հետո ֆուտբոլային աշխարհը երկար ժամանակ չէր հանդարտվում։ Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը համբուրեց Ջենիֆեր Էրմոսոյին, ինչի պատճառով հետագայում ազատվեց աշխատանքից։

Լուսանկարը` Reuters


Չիլի-Պերու լարված խաղի ժամանակ Ռոդրիգո Էչեվերիայի ուժեղ հարվածը շոկի ենթարկեց Պերուի դարպասապահ Պեդրո Գալեսեին։

Լուսանկարը` Reuters


Ռեգբիի Աշխարհի առաջնությունը Ֆրանսիայում այս տարի շատ հետաքրքիր մթնոլորտում անցավ։ Պատահական չէ, որ այն մեծ ուշադրության կենտրոնում էր, որովհետեւ հերթական փորձաքննությունն էր այդ երկրի համար, որը 2024-ին ընդունելու է Օլիմպիական խաղերը։ Այս լուսավոր կադրն էլ Ֆիջի-Պորտուգալիա խաղից է։

Լուսանկարը` Reuters


Սա էլ Ֆորմուլա 1-ի Սինգապուրի Գրան Պրիից է, որտեղ պայքարում էին լավագույն ավտոարշավորդները։

Լուսանկարը` Reuters


Ավարտենք մեր ֆոտոպատմությունն ատլետիկայի Աշխարհի առաջնությունով։ Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոլեն Գիսկելի հույզերն են անհաջող ելույթից հետո։

Լուսանկարը` Reuters

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին