Մայիս 03, 2024
845 դիտում

13 տարի անց Իսպանիան կրկին Աշխարհի չեմպիոն է․ Այս անգամ լավագույնը կանայք են


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Իսպանիայի կանանց հավաքականն առաջին անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն։ Մինչեւ 2015 թվականն այս թիմը չէր կարողանում հաղթահարել որակավորման փուլը, իսկ հիմա ամենակարեւոր մրցաշարի ոսկե մեդալակիրն է։

Լուսանկարը` Reuters


Եզրափակչում Անգլիայի ընտրանին, որը Եվրոպայի գործող չեմպիոնն է, համարվում էր ֆավորիտ։ Ընդհանրապես, իսպանացիները ոչ միայն այս խաղի, այլ ընդհանրապես առաջնության մեդալակիր դառնալու ամենաքիչ շանսեր ունեցող թիմերից էին։

Լուսանկարը` Reuters


Սակայն եզրափակչում նրանք այլ բան ապացուցեցին։ Թիմի ավագ Օլգա Կարմոնայի միակ գնդակը չեմպիոնական էր։ 2010-ին Իսպանիայի տղամարդկանց հավաքականն էր դարձել Աշխարհի չեմպիոն, 13 տարի անց էլ՝ կանանց։ Նման ցուցանիշ ուրիշ ոչ մի երկրի գրանցել չի հաջողվել։

Լուսանկարը` Reuters


Հետաքրքիր է, որ այն ժամանակ իսպանացիների կորիզը կազմված էր «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներից, կանանց թիմում եւս 11 հոգի ներկայացնում է կատալոնական ակումբը։

Լուսանկարը` Reuters


Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում կայացած առաջնությունը մեծ իրադարձություն դարձավ։ Երբեք կանանց ֆուտբոլի նկատմամբ այսպիսի ուշադրություն չէր եղել

Լուսանկարը` Reuters


Մեծ ճնշումների ներքո ՖԻՖԱ-ն որոշել էր մեծացնել մրցանակային ֆոնդը երեք անգամ՝ հասցնելով 152 մլն դոլարի։ Առաջին անգամն է, որ գումար ստացել են ոչ միայն ֆեդերացիաները, այլ նաեւ ֆուտբոլիստները։

Լուսանկարը` Reuters


Չեմպիոն թիմը ստացել է 4,29 մլն դոլար (յուրաքանչյուր մարզուհի՝ 270 հազար)։ Գումար տրամադրվել է բոլոր թիմերին, նույնիսկ որոնք չեն հաղթահարել խմբային փուլի արգելքը։

Հեռարձակումներում եւս աճ գրանցվել է, չնայած այստեղ տղամարդկանց ԱԱ-ն դիտելու համար անհամեմատ ավելի շատ գումար է վճարվել։ Պատճառաբանվում է, որ տղամարդկանց հանդիպումների լսարանն ավելի մեծ է, իսկ կանանցը նոր-նոր է թափ հավաքում։

Լուսանկարը` Reuters


Այս առաջնությունը նաեւ ամենաշատ հանդիսականներն է հավաքել, սկզբնական ընթացքում կազմակերպիչները ցանկացել են ունենալ տոմսերի 1,5 մլն վաճառք, սակայն քառորդ եզրափակիչների ժամանակ արդեն վաճառվել է ավելի քան 1,7 մլն տոմս։

Լուսանկարը` Reuters


Խոսվում է, որ նման հետաքրքրությունը ՖԻՖԱ-ին ու ազգային ֆեդերացիաներին մտածելու տեղիք կտա եւ արդեն հաջորդ առաջնությունների ժամանակ նոր մոտեցումներ կլինեն։ Հանդիսականները եւս կսպասեն կանանց հանդիպումներին ու կկարողանան ավելի շատ հանդիպումների ներկա լինել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին