Դեկտեմբեր 18, 2024
13491 դիտում

Հուզիչ, հիշարժան եւ արցունքներով առատ ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


Կատարում մեկ ամիս տեւած Աշխարհի առաջնությունն իսկական տոն դարձավ ֆուտբոլասերների համար, բազմաթիվ անմոռանալի պահեր, տպավորություններ ու կադրեր պարգեւեց բոլորիս: Մենք ականատես եղանք ամենադրամատիկ ու լարված եզրափակչին, բազմաթիվ գոլերի ու իրականացված երազանքների:
Ձեզ հետ վերհիշելու են ԱԱ-ի ընթացքում Getty Images-ի էմոցիոնալ ու գեղեցիկ լուսանկարները:

Դե, իհարկե, ինչ Մունդիալ առանց Լեո Մեսսիի, արգենտինացիները կարծես չեմպիոնության հասան հենց հանուն նրա: Մեսսիի վերջին Աշխարհի առաջնությունն էր ու Կատար էր եկել միայն նվիրական Գավաթի հետեւից: Այս դրվագում արգենտինացիները փորձել են կրկնել Դիեգո Մարադոնայի չեմպիոնական կադրը, երբ նա էր 1986 թվականին հաղթել առաջնությունում:  

Լուսանկարը` Getty Images


Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն առաջնության լավագույն ռմբարկուն դարձավ 8 գոլով, որոնցից 3-ը խփեց եզրափակչում ու մեկ անգամ էլ դիպուկ գտնվեց 11-մետրանոց հարվածաշարում: Լուսանկարում ֆրանսիացին աչքի է ընկել առաջին գոլից 97 վայրկյան անց ու հաշիվը 2:2 դարձրել:

Լուսանկարը` Getty Images


Մարոկկոն Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հասած ու բրոնզե մեդալի համար պայքարած աֆրիկյան առաջին հավաքականն է: Բայց մարոկկացի խաղացողները եւս մեկ կարեւոր հաջողության հասան, նրանք ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ ֆուտբոլը ոչ միայն թիմային, այլ նաեւ ընտանեկան մարզաձեւ է: Նրանք ամեն խաղում էլ ավելի լավ էին հանդես գալիս հանուն իրենց մայրիկների, ովքեր տրիբունաներում աջակցում էին հավաքականին:   

Լուսանկարը` Getty Images


Նորից վերադառնանք Արգենտինային: Աշխարհի չեմպիոն դարձած արգենտինացիներն այս առաջնությունում ոչ միայն լավ խաղով ու չեմպիոնությամբ աչքի ընկան: Նրանք Մունդիալի առաջին սենսացիայի հեղինակն են Սաուդյան Արաբիայից կրած պարտության պատճառով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում Նիդերլանդներին հաղթելուց հետ ոչ այդքան գեղեցիկ պահեցին իրենց: Արգենտինացիների դեմքի արտահայտությունն ու ժեստերը շատ բանի մասին են խոսում:


Գերմանիայի ֆուտբոլի հավաքականն ԱԱ-ում Ճապոնիայի դեմ իր առաջին խաղն անսովոր կերպով սկսեց: Թիմային լուսանկարի ժամանակ բոլոր գերմանացիները փակեցին բերանները: Դա Գերմանիայի մասնակցությամբ ամենաքննարկված միակ պահն էր առաջնությունում, խաղային առումով նրանք ոչնչով աչքի չընկան ու չկարողացան հաղթահարել խմբային փուլը:

Լուսանկարը` Getty Images


Առաջին անգամ Աշխարհի առաջնության ժամանակ աշխատեցին նաեւ կին մրցավարները: Նրանից մեկին՝ ֆրանսուհի Ստեֆանի Ֆրապարին, վստահեցին որպես գլխավոր մրցավար սպասարկել Գերմանիա-Կոստա Ռիկա հանդիպումը: Օգնականները նույնպես կանայք էին՝ Նեուզա Բեքն ու Կարեն Դիասը:

Լուսանկարը` Getty Images


Էլ ինչ սպորտային խոշոր իրադարձություն առանց արցունքների՝ մարզիկներն արտասվում էին թե հաղթելիս, թե առավել եւս պարտություն կրելիս: Մեր այս շարքում ավելի շատ հիասթափության պահերն են: Այդպես Նեյմարը չկարողացավ զսպել հույզերը Խորվաթիայի դեմ 1/4 եզրափակչում զիջելուց եւ Աշխարհի առաջնությունում պայքարն ավարտելուց հետո:

Լուսանկարը` Getty Images


Նույն կերպ անասելի տխուր էր Ուրուգվայի հարձակվող Լուիս Սուարեսը, նրա թիմը խմբում 3-րդ տեղը գրավեց ու չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ:

Լուսանկարը` Getty Images


Սա էլ հիասթափված Քրիշտիանու Ռոնալդուն է, որը Մարոկկոյի դեմ 1/4 եզրափակչում պահեստայինների նստարանին մնաց, իսկ փոխարինման դուրս գալուց հետո չկարողացավ շտկել իրավիճակը: Մարոկկոն պահեց հաղթական հաշիվն ու տուն ուղարկեց պորտուգալացիներին:

Լուսանկարը` Getty Images


Քանի որ անդրադարձանք Ռոնալդուին, եւս մեկ հիշարժան կադր նրա մասնակցությամբ: Սա այն գոլն է, որը Ռոնալդուն փորձում էր ապացուցել, որ հենց ինքն է խփել Ուրուգվայի դարպասը, եւ ոչ թե նրա թիմակից Բրունո Ֆերնանդեշը:

Լուսանկարը` Getty Images


Իսկ Իսպանիան չկարողացավ խմբում առաջինը լինել այս գնդակի պատճառով: Ճապոնիան հաղթեց 2:1 հաշվով ու շրջանցեց իսպանացիներին:

Լուսանկարը` Getty Images


Սենեգալը խմբային փուլը հաղթահարելուց հետո տոնեց հաջողությունն ու ցուցադրեց Պապա Դիոպին նվիրված պաստառ՝ նրա մահից ուղիղ 2 տարի էր անցել այդ օրը: Սենեգալցիներն այդկերպ հարգեցին ֆուտբոլիստի հիշատակը:

Լուսանկարը` Getty Images


Էկվադորն էլ Աշխարհի առաջնությունում հաղթանակ տարած առաջին ընտրանին էր, որը մեկնարկում առավելության հասավ տանտերերի՝ Կատարի նկատմամբ: Թեեւ խմբային փուլը հաղթահարել չկարողացան, բայց ինչպես հարկն է ուրախացան վաստակած 3 միավորով:

Լուսանկարը` Getty Images

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին