2022 թվականին սպորտային կյանքն աշխարհում կրկին հագեցած դասավորվեց: Եղան Օլիմպիական խաղեր, ֆուտբոլի Աշխարհի առաջնություն, մի շարք հայտնիներ ավարտեցին մարզական կարիերան:
Մեր գործընկեր Reuters-ն ընտրել է այս տարվա լավագույն կադրերը, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք մեր «Ֆոտոպատմություններում»:
Լուսանկարը` Reuters
Սկսենք տարեսկզբի մեծագույն աղմուկից, երբ Ավստրալիայի կառավարությունը երկրից արտաքսեց Նովակ Ջոկովիչին՝ թույլ չտալով մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը: Պատճառն այն էր, որ Ջոկովիչը չէր պատվաստվել կորոնավիրուսի դեմ եւ հայտնել է, որ չի էլ դիմելու այդ քայլին:
Լուսանկարը` Reuters
Քանի որ խոսում ենք թենիսից, մեր հաջորդ կադրերը նույնպես նվիրենք այդ մարզաձեւին: Ավելի ճիշտ դրա ներկայացուցիչներին, ովքեր մեծ հետք են թողել համաշխարհային սպորտում: Այս տարի Սերենա Ուիլյամսը հայտարարեց, որ ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան
Լուսանկարը` Reuters
Տղամարդկանց թենիսը եւս մեծագույն մարզիկի կորուստ ունեցավ: Ռոժեր Ֆեդերերը, որը երկար ժամանակ էր վնասվածքներից չէր կարողանում վերականգնվել, անցկացրեց վերջին հանդիպումն ու հրաժեշտ տվեց մարզիկի ակտիվ կյանքին:
Լուսանկարը` Reuters
Այս խորհրդավոր նկարի հերոսն էլ Ռաֆա Նադալն է, որը 2022-ին կրկին կարողացավ կարեւոր տիտղոսներ նվաճել:
Լուսանկարը` Reuters
Անցնենք Օլիմպիական խաղերին: Պեկինը դարձավ առաջին քաղաք, որն ընդունել է ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային Օլիմպիական խաղեր: Չնայած սահմանափակումներին, բայց Չինաստանը կարողացավ բավական տպավորիչ խաղեր անցկացնել:
Լուսանկարը` Reuters
Այս էմոցիոնալ նկարը քննարկվեց ողջ տարվա ընթացքում: Ատլետիկայի Աշխարհի առաջնության 200 մ վազքի ժամանակ ամերիկացի Նոա Լեյլսը 19.31 վրկ արդյունքով Աշխարհի ռեկորդակիր ու չեմպիոն դարձավ:
Լուսանկարը` Reuters
Չեմպիոնների լիգայի հաղթողն էլ հերթական անգամ եղավ Մադրիդի «Ռեալ»-ը, իսկ վերջինիս առաջատարներից Լուկա Մոդրիչն այսպես ընդունեց գավաթի հետ հանդիպումը:
Լուսանկարը` Reuters
Տարին ավարտեցինք ֆուտբոլի Աշխարհի առաջնությունով: Չնայած բազմաթիվ հետաքրքիր ու անմոռանալի կադրեր են ֆիքսվել ողջ մրցաշարի ժամանակ, սակայն այս մեկը դրանցից ամենախոսունն է: Կատարում աշխատող ներգաղթյալները երկրպագուների համար կառուցված հատվածներում այսպես են հետեւել հանդիպումներին:
Լուսանկարը` Reuters
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: