Անցած ամիս Ռոջեր Ֆեդերերը հայտարարեց, որ ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան: Անհավանական թվով հաղթանակների հասած շվեյցարացին ամենահայտնի ու պահանջված մարզիկներից է, որին սիրում են միլիոնավոր մարդիկ:
Առաջարկում ենք վերհիշել նրա արտահայտած մտքերից մի քանիսը, որոնք նա արել է տարբեր տարիների ընթացքում:
Լուսանկարը` Reuters
Ես ոչ մեկից չեմ վախենում, բայց հարգում եմ բոլորին:
Միշտ ամեն ինչ դիտարկում եւ նայում եմ երկարաժամկետ կտրվածքով:
Լուսանկարը` Reuters
Երբեք չեմ խաղում ռեկորդների գրքում տեղ գրավելու համար:
Լուսանկարը` Reuters
Այն կերպարը, որը համբերությամբ կերտում ենք ամբողջ կարիերայի համար, կարող է մեկ րոպեում փչանալ: Իհարկե, դա մի փոքր վախեցնում է, բայց ամեն ինչ հենց այդպես է:
Լուսանկարը` Reuters
Երբ գտնում ես խաղաղությունը, լռությունը, ներդաշնակությունն ու վստահությունը, այդ ժամանակ էլ ցույց ես տալիս քո լավագույն խաղը:
Լուսանկարը` Reuters
Երբեմն պետք է ընդունել, որ քո դեմ խաղացող տղան ավելի լավ էր գործում, քան դու:
Լուսանկարը` Reuters
Եթե ամեն ինչ վատ է ընթանում ու կարծում եք, որ խրված եք փոսի մեջ, դրանից ավելի ուժեղացած դուրս կգաք: Կյանքն այսպիսի հունով է հոսում:
Լուսանկարը` Reuters
Հաղթողն այն մարդն է, ով հավատում է, որ կարող է:
Լուսանկարը` Reuters
Աշխատասիրությունը, այլ ոչ թե տաղանդն է բերում հաջողություն:
Լուսանկարը` Reuters
Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Մարդիկ կարծում են, որ կատարյալ եմ, բայց դա այդպես չէ: Ես էլ խնդիրներ ունեմ եւ երբեմն հիմար սխալներ եմ թույլ տալիս:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: