Ապրիլ 25, 2024
8035 դիտում

Աստղերին մարզող ու տիտղոսների ծարավ Կառլո Անչելոտին


Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA


Ֆուտբոլում աստղային մարզիչները մարզում են իսկական աստղերի կամ էլ նրանց գլխավորությամբ ծնվում են նոր անուններ:

Այդպիսի մարզիչներից է Կառլո Անչելոտին, որն աշխատել է մի շարք գրանդ ակումբներում ու մարզել հայտնի ֆուտբոլիստների:

Լուսանկարը` UEFA


Իտալացին «Միլանում» աշխատել է 8 տարի ու այդ ընթացքում տիրացել մի շարք տիտղոսների՝ մարզելով Մալդինիին, Պիռլոյին, Ռոնալդինյոյին ու շատ այլ հայտնի դեմքերի:

Լուսանկարը` UEFA


«Միլանից» հետո նա տեղափոխվել «Չելսի» ու Թերիի, Դրոգբայի, Լեմպարդի ու մյուսների հետ ոչ պակաս հաջողություններ գրանցել:

Լուսանկարը` UEFA


Այնուհետեւ սկսվում է իտալացու փարիզյան կյանքը: ՊՍԺ-ում նա համեստ արդյունք է ցույց տալիս՝ դառնալով միայն Ֆրանսիայի չեմպիոն:

Լուսանկարը` UEFA


Եւ, Անչելոտին հասնում է Մադրիդ ու գլխավորում «Ռեալը»: 2013-15 թվականներին նրա ղեկավարած թիմը նվաճում է ՉԼ-ի, Աշխարհի ակումբային եւ Իսպանիայի գավաթները, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը:

Լուսանկարը` UEFA


Եվրոպական շրջագայությունն Անչելոտին շարունակում ու հասնում է Գերմանիա՝ «Բավարիայի» հետ դառնալով երկրի չեմպիոն ու սուպերգավաթակիր:

Լուսանկարը` UEFA


Ապա կրկին վերադառնում հարազատ Իտալիա, այս անգամ՝ «Նապոլի»:

Լուսանկարը` UEFA


Հիմա Անչելոտին կրկին «Ռեալում» է, որտեղ մասամբ փոփոխված, բայց կրկին աստղային կազմով կերտում է նոր հաղթանակներ: Նախորդ մրցաշրջանում հնարավոր ամեն ինչին տիրանալուց հետո նա կրկին դուրս է եկել պայքարի, որպեսզի նվաճի նոր հորիզոններ:

Լուսանկարը` UEFA

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին