Ապրիլ 25, 2024
6264 դիտում

Ոչ մի «ազատ տեղ». Մարզիկների կերպարներն ամբողջացնող դաջվածքները


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Հատկապես վերջին տարիներին մարզիկների ճնշող մեծամասնությունը նախապատվություն է տալիս դաջվածքներին:

Լուսանկարը` Reuters


Այս անգամ մեր «Ֆոտոպատմություններում» ներկայացնում ենք բազմաթիվ դաջվածքներ ունեցողներից մի քանիսին:

Լուսանկարը` Reuters


Լյուիս Հեմիլթոնը խոստովանել է, որ շատ է սիրում դաջվածքներ, դրա համար տարբեր առիթներով նա իր մարմնի վրա ավելացնում է դրանց քանակը:

Լուսանկարը` Reuters


Նրան ոչնչով չի զիջում Արտուրո Վիդալը, որը եւս պարբերաբար ավելացնում է նոր դաջվածքների քանակը: «Իմ մարմնի վրա դեռ շատ տեղեր կան: Այնպես որ, դեռ կզարմացնեմ ձեզ»,-մի անգամ ասել է Վիդալը:

Լուսանկարը` Reuters


Արգենտինացի Էզեկիել Լավեսին էլ նշել է, որ բոլոր լատինաամերիկացիներն են սիրում խենթություններ անել ու մարմնի վրա ոչ մի ազատ տեղ չթողնել: Ինքը նույնպես բացառություն չէ:

Լուսանկարը` Reuters


Իսկ սրանք Դեւիդ Բեքհեմի ձեռքերն են: Նրա մոտ նույնպես մեծ սեր կա դաջվածքների նկատմամբ՝ իր երեխաների ու կնոջ անուններից մինչեւ տարբեր պատկերներ:

Լուսանկարը` Reuters


Ջրային մարզաձեւերի առաջնությունների ժամանակ լուսանկարիչները գրեթե բոլոր մասնակիցներից առանձնացնում են դաջվածքներով կադրեր:

Լուսանկարը` Reuters


Reuters-ի լուսանկարիչ Հանիբալ Հանսկեն այդպիսի մի հսկայական հավաքածու ունի. «Սիրում եմ նկարել լող կամ էլ ջրացատկ ու առանձնացնում եմ ոչ միայն բուն պայքարը, այլ նաեւ մարզիկներին: Դաջվածքները ցույց են տալիս նրանց էությունը»,-ասել է Հանսկեն:

Լուսանկարը` Reuters


Ավարտենք մեր նկարներն ամենահայտնի բռնցքամարտիկներից մեկով ու նրա ոչ պակաս հայտնի դաջվածքով:

Լուսանկարը` Reuters

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին