Ապրիլ 20, 2024
5957 դիտում

Սիրելի հավաքականը նորից միասին էր, բայց զգացվում էր Հենրիխ Մխիթարյանի պակասը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` Photolure


Երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում նոստալգիկ երեկո էր: Հայաստանի ու Վրաստանի լեգենդների հրաժեշտի խաղն էր, որում հանդես եկան հավաքականի մի շարք սիրված ֆուտբոլիստներ:

Լուսանկարը` Photolure


Պակասում էին Վարդան Մինասյանը, Հենրիխ Մխիթարյանն ու Սարգիս Հովսեփյանը, որպեսզի լիարժեք վերհիշենք ԵՎՐՈ-2012-ի ընտրական մրցաշարը:

Լուսանկարը` Photolure


Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանի հավաքականն ավելի երիտասարդ կազմով էր, հիմնականում ընդգրկվել էին վերջին շրջանում կարիերան ավարտած խաղացողները, որոնց մեծ մասի անգամ 40 տարեկանը չի լրացել:

Լուսանկարը` Photolure


ԱՄՆ-ից ու Բրազիլիայից Հայաստան էին ժամանել Յուրա Մովսիսյանն ու Մարկոս Պիզելին, որոնց տրիբունաները շատ մեծ ջերմությամբ ընդունեցին:

Լուսանկարը` ՀՖՖ


Յուրա Մովսիսյանն էլ փայլեց իր ռմբարկուական որակներով՝ դառնալով գոլի ու փոխանցման հեղինակ: Զգացվում էր, թե որքան է կարոտել խաղադաշտն ու բավական լավ մարզավիճակում էր գտնվում կարիերան ավարտած խաղացողի համար:

Լուսանկարը` ՀՖՖ


Նորից վերհիշեցինք, թե որքան լավ էր, երբ նրանք խաղադաշտում էին ու ինչքան լավ պահեր են պարգեւել ֆուտբոլասերներին:

Լուսանկարը` Photolure


Արթուր Սարկիսովի եւ Էդգար Մանուչարյանի հետ նրանք 4 գնդակ ուղարկեցին Վրաստանի դարպասը, Գեւորգ Կասպարովն էլ մեկ գոլ բաց թողեց:

Լուսանկարը` Photolure


Հայերի ու վրացիների դիմակայությունները դեռ ԽՍՀՄ-ի տարիներից միշտ թեժ են անցել: Այն ժամանակ Երեւանի «Արարատի» ու Թբիլիսիի «Դինամոյի» համար էր սկզբունքային՝ չպարտվել միմյանց դեմ խաղերում:

Լուսանկարը` ՀՖՖ


Թեեւ քիչ, բայց երեկ եւս այդ ոգին կար խաղադաշտում, բայց անպայման նորից պետք է ընդգծել, որ Վրաստանի թիմի խաղացողներն անհամեմատ տարեց էին:

Լուսանկարը` Photolure


Հայաստանի ընտրանու մարզչի պարտականությունները կատարում էր Ռոման Բերեզովսկին, որը երկար տարիներ շարունակում է ոգեշնչել ու իսկական մարզիկի օրինակ լինել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին