Մայիս 02, 2024
5785 դիտում

Շոտլանդիայի դեմ հայ ֆուտբոլիստների անցկացրած ծանր հանդիպումը


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Շոտլանդիայի դեմ խաղը հայ ֆուտբոլիստները հաստատ երկար ժամանակ չեն մոռանա:

Նրանք ողջ խաղի ընթացքում գրեթե դուրս չեկան սեփական կիսադաշտից ու ամեն գնով հետ էին մղում մրցակցի չդադարող գրոհները:

Լուսանկարը` Reuters


Իռլանդիայի դեմ խաղում եւս Խոակին Կապառոսի սաներն առաջին կեսում նախաձեռնությունը տվել էին հյուրերին, սակայն այն ժամանակ կարողացան նաեւ հակագրոհել ու գոլ խփել:

Լուսանկարը` Reuters


Այս անգամ մերոնք չդիմացան: Մրցակցին ֆիզիկապես անհամեմատ զիջող հայ ֆուտբոլիստները ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չընկնան:

Լուսանկարը` Reuters


Հանդիպման երկու գնդակն էլ խփվեց առաջին կեսում: Նախ գոլի հեղինակ դարձավ Էնթոնի Ռոլսթոնը, ապա՝ Սքոթ Մաքքենան:

Լուսանկարը` Reuters


Տպավորությունն այնպիսին էր, որ շոտլանդացիները երկրորդ կեսում ավելի շատ գնդակներ են խփելու ու խոշոր հաշվով հաղթանակ գրանցելու:

Լուսանկարը` Reuters


Սակայն դա տեղի չունեցավ: Կամ մերոնք էին անձնուրաց պաշտպանվում, կամ էլ նրանց հարվածները դիպուկ չէին ստացվում:


Ամեն դեպքում, Շոտլանդիան հաղթանակ տարավ ու գլխավորեց Ազգերի լիգայի B լիգայի 1-ին խումբը:

Լուսանկարը` Reuters


Նույնքան միավոր ունեն նաեւ Ուկրաինան եւ Հայաստանը, իսկ Իռլանդիան առանց միավորի եզրափակում է աղյուսակը:

Լուսանկարը` Reuters


Հայ ֆուտբոլիստներն, իսկապես, չափազանց ծանր հանդիպում ունեցան: Մեր թիմի մարզչական ու բժշկական անձնակազմը պետք է ամեն ինչ անի, որպեսզի նրանք վերականգնվեն ու հունիսի 11-ին պատրաստ լինեն ուկրաինացիների դեմ խաղին:

Լուսանկարը` Reuters

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին