Ապրիլ 20, 2024
5244 դիտում

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին B լիգայի 1-ին խմբի առաջատարն է


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայի B լիգայում:

Լուսանկարը` Reuters


Խոակին Կպառոսի սաները սեփական հարկի տակ ընդունել էին Իռլանդիայի հավաքականին:

Լուսանկարը` Reuters


Վերջին անգամ թիմերը հանդիպել էին 2011 թվականին ու, ինչպես խաղից առաջ նշել էր Վարազդատ Հարոյանը, բոլոր հայերն էլ հիշում են, թե ինչ էր տեղի ունեցել այն ժամանակ:

Լուսանկարը` Reuters


Այս անգամ հայ ֆուտբոլիստներին հաջողվեց հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ:

Լուսանկարը` Reuters


Չնայած հյուրերն ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն հայ ֆուտբոլիստները թիմային ջանքերով չեզոքացնում էին վտանգը:

Լուսանկարը` Reuters


Շոգ եղանակը, ահավոր փոշին, բնականաբար, ազդեցություն ունեցան խաղի որակի վրա: Երկրպագուներն ականատես չեղան ակտիվ ու սուր գործողությունների, սակայն մի քանի անգամ թիմերը մոտ էին դարպասի գրավմանը:

Լուսանկարը` Reuters


Իսկ գոլը եղավ երկրորդ խաղակեսում, երբ Հայաստանի հավաքականի գրոհը հաջող եզրափակեց Էդուարդ Սպերցյանը:

Լուսանկարը` Reuters


Հանրապետական ստադիոնի ուրախությունն անսահման էր: Կապառոսի թիմը կարողացավ պահել մեկ գնդակի առավելությունն ու այս պահին B լիգայի 1-ին խմբի առաջատարներն են:

Լուսանկարը` Reuters


Հաջորդ հանդիպումը կայանալու է ընդամենը երկու օր անց: Հունիսի 8-ին Հայաստանի ընտրանին հյուրընկալվելու է Շոտլանդիային:

Լուսանկարը` Reuters

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին