Դեկտեմբեր 24, 2024
exclusive
28967 դիտում

Թիմային ձեռքբերում. Կարեւոր հաղթանակի հեղինակները


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Հանրապետական ստադիոնում հավաքված երկրպագուներն ԵՎՐՈ-2020-ի ընտրական Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա խաղին աննկարագրելի հույզերի ու պայքարի ականատես եղան:

Հանդիպման արդեն 5-րդ րոպեին դարպասի 2 գրավում կար, որոնք հեղինակել էին «Ռոմայի» ֆուտբոլիստները` Էդին Ջեկոն ու Հենրիխ Մխիթարյանը:

Լուսանկարը` REUTERS


Հայաստանի հավաքականի ավագն իր բարձրության վրա էր ու վերջին շրջանում ամենալավ հանդիպումներից մեկն անցկացրեց հավաքականում: Նա իսկական առաջատարի պես իր հետեւից տարավ թիմը: Այդ մասին ասուլիսի ժամանակ նշեց գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

Լուսանկարը` REUTERS


Հանդիպումը չափազանց նյարդային ստացվեց նաեւ Գյուլբուդաղյանցի համար: Ամբողջ հանդիպման ընթացում նա իր տեղը չէր գտնում ու մի քանի անգամ քիչ էր մնում խաղադաշտ մտներ:

Լուսանկարը` REUTERS


1:1-ի ժամանակ Հայաստանի հավաքականն ամեն ինչ անում էր հաշվի մեջ կրկին առաջ անցնելու համար, մի քանի հեռահար հարվածներ տեղացին Բոսնիա եւ Հերցեգովինայի դարպասին, որոնցից մեկի հեղինակն էլ Տիգրան Բարսեղյանն էր:

Լուսանկարը` REUTERS


Իտալիային նախորդ խաղում զիջելուց հետո ուղեգրի համար պայքարը շարունակելու համար բոսնիացիների հետ ամեն գնով հաղթանակի հասնել էր պետք, ու նոր ակումբ տեղափոխված Մխիթարյանը թիմային գեղեցիկ գրոհի արդյունքում հաշիվը 2:1 դարձրեց:

Լուսանկարը` REUTERS


Մրցակիցն էլ խաղի իր պլաններն ուներ ու հեշտ հանձնվել չէր պատրաստվում, հորդառատ անձրեւն ու հայ երկրպագուների ակտիվությունը նրանց չէին խանգարում, հաշիվն արդեն 2:2 էր, բայց մինչեւ 77-րդ րոպեն:

Լուսանկարը` REUTERS


Դրանից հետո եղավ Հովհաննես Համբարձումյանի գոլը, որը նորից հաղթելու շանս բերեց Հայաստանին:

Լուսանկարը` REUTERS


Մինչեւ վերջին րոպեները հաղթականը դեռ ապահովված չէր, նորանոր վտանգավոր գրոհներ էին տեղում Արամ Հայրապետյանի դարպասին, որը մի քանի լավ սեյվերով աչքի ընկավ: Էմոցիոնալ դարպասապահը մրցավարի սուլիչից հետո թիմակից Կամո Հովհաննիսյանի հետ ուրախացավ անչափ կարեւոր 3 միավորով:

Լուսանկարը` REUTERS


Երկրպագուները երեկոյի կարեւոր մասն էին, ու գոլից հետո Մխիթարյանը շտապեց հենց նրանց հետ տոնել իր դուբլը:

Լուսանկարը` REUTERS


Իսկ հանդիպման վերջակետը ֆուտբոլիստներն ու երկրպագուները միասին դրեցին` իսլանդացիների պես Հու վանկարկելով ու ծափահարելով:

Լուսանկարը` REUTERS

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին