Դեկտեմբեր 23, 2024
421 դիտում

Պարալիմպիկ խաղեր․ Սմբատ Կարապետյանը չի կարողացել դուրս գալ եզրափակիչ



Փարիզում ընթացող Պարալիմպիկ խաղերում քիչ առաջ հանդես է եկել Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը։

«Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում Սմբատ Կարապետյանը մասնակցել է սայլակավազք մարզաձեւի 100մ պայքարում։ Նա ցույց է տվել 16,98 արդյունք ու իր ենթախմբում գրավել 6-րդ տեղը՝ դուրս մնալով հետագա պայքարից։

Եզրափակիչ անցել է 8 մասնակից, ովքեր այսօր երեկոյան կպայքարեն պարալիմպիկ խաղերի մեդալների համար։

Հայաստանի հավաքականի վերջին մասնակից Գրետա Վարդանյանի ելույթը սեպտեմբերի 6-ին է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին