Դեկտեմբեր 23, 2024
445 դիտում

Սարգիս Ստեփանյանը Պարալիմպիկ խաղերում գրավել է 8-րդ տեղը


Լուսանկարը` Armenian National Paralympic Committee


Փարիզում շարունակվում են Պարալիմպիկ խաղերը։

Հայաստանի հավաքականից ելույթ է ունեցել Սարգիս Ստեփանյանը։ Պարա ատլետիկա մարզաձեւի գնդի հրում վարժությունում, որտեղ հանդես է եկել F55 սպորտային դասակարգմամբ, Ստեփանյանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիան հայտնում է, որ Ստեփանյանն ավելի լավ է եղել պատրաստված, սակայն տեխնիկական թերության եւ հոգեբանական ազդեցությունների պատճառով գրանցել է 10,41 մետր արդյունք։

Փարիզում հանդես են գալու նաեւ Գրետա Վարդանյանն ու Սմբատ Կարապետյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին