Փարիզում տեղի է ունեցել ամառային Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը:
Դրանց հանդիսավոր բացման մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ինչպես եւ Օլիմպիական խաղերի դեպքում էր, Պարալիմպիկ խաղերի բացումը եւս տեղի չի ունեցել ստադիոնում, այն Փարիզի հենց կենտրոնում էր՝ Համաձայնության հրապարակում:
Մոտ 4400 պարալիմպիկ մարզիկները քայլել են Ելիսեյան դաշտերով, նրանց թվում են եղել Հայաստանի 3 ներկայացուցիչները: Դրոշը տանելու պատիվն ընձեռվել է Գրետա Վարդանյանին: Թիմի մյուս անդամներն են Սարգիս Ստեփանյանն ու Սմբատ Կարապետյանը:
Ամենաշատ մասնակիցները խաղերում Բրազիլիան ունի՝ այն ներկայացված է 250 մարզիկով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: