Դեկտեմբեր 23, 2024
exclusive
1457 դիտում

Տալախաձե. Մաղթում եմ, որ հաջորդ Օլիմպիական չեմպիոնը Լալայանը լինի


Լուսանկարը` Մեդիամաքս


Լաշա Տալախաձեն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Օլիմպիական խաղերի հաղթող։ Ռիոյից ու Տոկիոյից հետո նա ոսկե մեդալ նվաճեց նաեւ Փարիզում։

Հայ լրագրողների հետ զրույցում ծանրորդը պատասխանել է իր հասցեին արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանի հնչեցրած գովասանքներին.

 

«Շատ ուրախ եմ, որ Լալայանն ինձ այդքան բարձր է գնահատում ու նրան հաջողություն եմ ցանկանում։ Թող հաջորդ Օլիմպիական խաղերում, երբ ես կարիերաս ավարտած կլինեմ, ոսկե մեդալ նվաճի։

 

Մրցակցությունը հայ ծանրորդների հետ շատ լուրջ ու թեժ էր, նրանք մեծ մարզիկներ են ու հիանալի տղաներ»։

 

Հասմիկ Բաբայան
Լուսանկարը՝ Գոհար Նալբանդյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին