Դեկտեմբեր 23, 2024
exclusive
454 դիտում

Կարապետյան. Հույսս չեմ կորցնում, հետագայում կպայքարեմ ավելին անելու համար



Գարիկ Կարապետյանն իր առաջին Օլիմպիական խաղերում շատ մոտ էր մեդալին, սակայն բավարարվեց 4-րդ տեղով։

Ծանրորդը երկամարտում 398 կգ գրանցեց ու ընդամենը 4 կգ-ով հետ մնաց բրոնզե մեդալակիր դարձած Եվգենի Տիխանցովից։

 

Կարապետյանը Փարիզում լրագրողների հետ ամփոփել է իր ելույթը։

 

«Արդյունքներիցս այդքան էլ գոհ չեմ, կարող էի ավելին անել։ Այն քաշերը, որոնք մարզումների ժամանակ էի բարձրացրել, այստեղ գրանցելու դեպքում կարող էի նույնիսկ արծաթե մեդալակիր դառնալ։

 

Լավ մարզավիճակում եմ եկել ու շատ քրտնաջան աշխատել, ուղղակի ինչ-որ բան չթողեց հասնել նպատակիս։

 

Հույսս չեմ կորցնում, հետագայում կպայքարեմ ավելին անելու համար։ 2024 թվականի Փարիզը չստացվեց, կփորձեմ չորս տարի անց Լոս Անջելեսի խաղերում ու այդ ժամանակ արդեն վստահ եմ, որ ոսկե մեդալով կվերադառնամ։ 

 

Օլիմպիական խաղերն առանձնահատուկ են ու շատ են տարբերվում իմ մասնակցած մրցաշարերից։։ 

 

 

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին