Ի պատիվ օդապարիկի գյուտարարներ՝ Ժոզեֆ ու Էտյեն Մոնգոլֆիե եղբայրների, Օլիմպիական խաղերի կազմակերպիչները կրակը բարձրացրին օդ ու այն տեղադրեցին ոչ թե ստադիոնում, այլ քաղաքի կենտրոնում։
Խաղերի մեկնարկից ի վեր Օլիմպիական կրակը տեղակայված է Տյուլիերի այգիներում՝ Լուվրի թանգարանի մոտակայքում։ Յուրահատուկ դիզայնով Օլիմպիական օդապարիկի հեղինակը Մաթյո Լեաններն է։
1928 թվականի Ամստերդամի խաղերից սկսած՝ Օլիմպիական կրակի վառման արարողությունը բացման միջոցառման ամենակարեւոր հատվածներից մեկն է։ 2024-ի խաղերի կազմկոմիտեն ամեն ինչ արեց, որ այն եւս յուրահատուկ լինի։

Կրակը վառելու պատիվը տրվեց ֆրանսիացի օլիմպիականներ Մարի-Ժոզե Պերեկին ու Թեդի Ռիներին։ Կրակը ճախրեց «լույսերի քաղաք» Փարիզով ու գտավ իր վերջնական հանգրվանը, որտեղ ամեն օր բազմաթիվ երկրպագուներ են գալիս այն տեսնելու ու լուսանկարվելու։
Նրանց թվում է եղել նաեւ Mediamax Sport-ն ու մոտիկից է ծանոթացել Օլիմպիական կրակին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: