Հուլիս 14, 2025
125 դիտում

Լուկա Մոդրիչը պաշտոնապես դարձել է «Միլան»-ի ֆուտբոլիստ


Լուսանկարը` Marca


39-ամյա Լուկա Մոդրիչը պաշտոնապես դարձել է «Միլան»-ի ֆուտբոլիստ: Ակումբը տեսանյութ է հրապարակել խորվաթ ֆուտբոլիստի մասնակցությամբ:

«Ողջույն բոլորին, քիչ առաջ եմ վայրէջք կատարել Միլանում: Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու ու իմ կարիերայի նոր գլուխը սկսելու համար»,- տեսանյութում ասել է Մոդրիչը: 



Նա օրեր առաջ է Աշխարհի ակումբային առաջնությունում վերջին հանդիպումն անցկացրել «Ռեալ»-ի կազմում: Թիմի հետ Մոդրիչը 28 տիտղոսի է արժանացել, այդ թվում 6 անգամ տիրացել Չեմպիոնների Լիգայի ու 4 անգամ Իսպանիայի չեմպիոնի կոչմանը: Ակումբի կազմում 590 հանդիպման է մասնակցել ու 43 գոլ խփել:

2018-ին Մոդրիչը Ոսկե գնդակի է արժանացել, դա միակ դեպքն է եղել, երբ 2010-ականներին մրցանակը Քրիշտիանու Ռոնալդուին կամ էլ Լեո Մեսսիին չի հանձնվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին