«Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է նոր մրցաշրջանի ակնկալիքներից:
Նախօրեին նրա թիմը Ռուսաստանի Սուպերգավաթում նվազագույն հաշվով զիջել է ԲԿՄԱ-ին:
«Որոշակի խնդիրներ կան թիմում, որոնք մինչեւ նոր մրցաշրջանի մեկնարկը պետք է լուծել: Ֆուտբոլում լավն այն է, որ ամեն շաբաթ հանդիպումներ են լինում ու կարող ես նոր բան ցույց տալ: Մեր նպատակներն ամենաբարձրն են: Ավարտված մրցաշրջանում հաղթեցինք առաջնությունում, բայց զիջեցինք Սուպերգավաթը»,- ասել է նա:
Սպերցյանն ընդգծել է, որ նոր ակումբ տեղափոխվելու հետ կապված խոսակցությունները ոչ մի կերպ չեն ազդում իր վրա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: