Ապրիլ 24, 2025
368 դիտում

20-ամյա Օկան ՕԽ-ի մարմնամարզության հայտնություններից է


Լուսանկարը` c

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Օլիմպիական խաղերի մեդալային պայքարը շարունակվում է։

Մարմնամարզության տղամարդկանց պայքարի բազմամարտում հայտնի են դարձել մեդալակիրները։

 

Փարիզի Բարսի արենայում ներկա հանդիսականներին իսկական տոն են պարգեւել եզրափակիչ անցած բոլոր մարզիկները։

 

Ի վերջո լարված պայքարում Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է ճապոնացի Շինոսուկե Օկան։ 20-ամյա մարզիկն առաջին անգամն է մասնակցում խաղերին ու փայլում է իր հավաքականի կազմում։ Նա Ճապոնիայի ընտրանու հետ եւս նվաճել է ոսկե մեդալ նաեւ թիմային պայքարում։ 

 

Մարմնամարզության աշխարհը մեծ ոգեւորությամբ է խոսում այս երիտասարդի մասին ու հիանում նրա վարպետությամբ։ Սպասում են, որ առաջիկա տարիներին նա, իսկապես, կկարողանա ավելի շատ նվաճումների հասնել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին