1882 թվականից Փարիզի կենտրոնում գործող Գրեւինի մոմե արձանների թանգարանում Օլիմպիական խաղերի պատվին մարզիկներին նվիրված հատուկ ցուցադրություն կա։
Թանգարանը մեկ սրահում է հավաքել համաշխարհային սպորտի այնպիսի աստղերի ինչպիսիք են Զինեդին Զիդանը, Քրիշտիանու Ռոնալդուն, Լեո Մեսսին, Կիլիան Մբապեն, Անտուան Գրիզմանը, Պելեն, Թոնի Պարկերը, Մարտին Ֆուրկադը, Զլատան Իբրահիմովիչն ու մյուսները։
Ցուցադրության կարեւոր դեմքերից մեկն էլ ժամանակակից խաղերի հիմնադիր ու Օլիմպիական շարժման ջատագով, բարոն Պիեռ դե Կուբերտենի արձանն է։ Հենց նրա ջանքերի շնորհիվ են 1896 թվականին առաջին խաղերը կայացել Աթենքում, իսկ չորս տարի անց դրանք հյուրընկալել է Կուբերտենի հայրենիքը՝ Ֆրանսիան։
Mediamax Sport-ը եղել է թանգարանում ու ձեզ է ներկայացնում տեսանյութ։
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: