Դեկտեմբեր 23, 2024
exclusive
3646 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական․ Վազգեն Թեւանյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի Օլիմպիական թիմն ազատ ոճի ըմբշամարտում ունենալու է երկու ներկայացուցիչ։ Նրանցից մեկը Վազգեն Թեւանյանն է, որի հետ «Փարիզ-2024»-ի շրջանակներում հանդիպել ենք Խոր Վիրապում։ Հետաքրքիր զրույցին Վազգենը եկել էր կնոջ՝ Սոնայի հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է. 27.10.1999 թ-ին Փոքր Վեդիում։

Մարզաձեւ.
Ազատ ոճի ըմբշամարտ (65 կգ)։

Անձնական մարզիչը․
Ռաֆիկ Գոլեցյան։

Կրթությունը․
Սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում։

Ընտանեկան դրությունը․
Ամուսնացած է։

Ազատ ոճի ըմբշամարտի յուրահատկությունը․
Ըմբշամարտը մտերմացնում է մարդկանց, ընկերություն է ստեղծում նրանց միջեւ։ Այն ինձ դուր է եկել իր գեղեցիկ հնարքների ու նաեւ բարդության շնորհիվ, ինչը մարզաձեւը գրավիչ է դարձնում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարիերայի ամենատպավորիչ ձեռքբերումը․ Օլիմպիական խաղերի ուղեգրերի նվաճումը՝ 2021-ին ու 2023-ին։ Ամեն մարզիկի համար կարեւորը հենց խաղերն են, իսկ մասնակցելու համար պետք է շատ տանջվես։

Ամենածանր պարտությունը․
2023-ի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում վերջին վայրկյաններին հաղթանակը ձեռքիցս բաց թողեցի։ Եթե այդպես չլիներ, դուրս կգայի եզրափակիչ ու ավելի բարձր կարգի մեդալի համար կպայքարեի։

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկրորդ Օլիմպիական խաղերը․ Առաջին անգամ Տոկիոյում եմ հանդես եկել, այդ ժամանակ սահմանափակումները շատ էին, չզգացի Օլիմպիական շունչը։ Հիմա ավելի փորձառու եմ, բարձրացել եմ Օլիմպիական գորգի վրա ու գիտեմ՝ ինչպիսին է այն։ Այս անգամ ավելի հանգիստ ու լավ տրամադրությունով կմոտենամ խաղերին։

Առաջին ՕԽ-ի ժամանակ թույլ տված սխալները․
Տոկիոյի նախապատրաստական փուլում որոշ բաներ ճիշտ չընթացան։ Մրցագորգը ցույց տվեց, որ այդքան էլ պատրաստ չէի։ Հիմա դրանք կուղղեմ ու շատ ավելի հանգիստ կմոտենամ։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Վազգեն, քո ուժեղ եւ թույլ կողմերը որո՞նք են:

- Թույլ կողմեր չունեմ, իսկ ուժեղն այն է, որ թույլ կողմեր չունեմ։

- Վերջերս ունեցած ամենամեծ ուրախությունը:


- Իմ ամուսնությունն է, որը եղավ 6 ամիս առաջ։  

- Ամենամեծ վախը:


- Անհանգստություններ ունենում եմ, բայց պետք չէ վախենալ, որովհետեւ ամեն ինչ Աստծո ձեռքերում է։ Մարդ պետք է այնպես ապրի ու դասավորի կյանքը, որ զղջալու, ինչպես նաեւ վախենալու տեղ չունենա։

- Ի՞նչն ես ամենաշատը գնահատում մարդկանց մեջ:


- Անկեղծությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչ է երջանկությունը քեզ համար:

- Երբ նպատակիդ հասնելու ուղղությամբ շատ չարչարվում ես, ապա հասնում դրան՝ դառնում ես երջանիկ։ Ճանապարհը երկար է, երբեմն դժվար, իսկ հենց վայելելու պահը՝ շատ կարճ։

- Իսկ այդ ճանապարհն է երջանիկ լինում, թե՞ արդեն վերջնական նվաճվածը։


- Մեկն առանց մյուսի չի կարող լինել։ Արդյունքին հասնելուց հետո ես տեսնում, որ ընթացքն էլ է քեզ երջանիկ պահեր պարգեւել։ Սպորտի օրինակով ասեմ․ մենք ամիսներով պարապում ենք, հետո չեմպիոն ենք դառնում, իսկ բուն պարգեւատրման պահն ու այն վայելելը րոպեներ են տեւում։

- Ի՞նչն է քեզ դարձնում վստահ:


- Երբ ես գոհ եմ ինձնից եւ ամեն մարզումից հետո զգում եմ, որ բարելավել եմ որակներս, պատրաստ եմ առաջիկա պայքարին։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Վայրեր, որտեղ շատ ես սիրում լինել կամ կցանկանայիր լինել։

- Ես ճանապարհորդել, տարբեր մշակույթների հետ ծանոթանալ շատ եմ սիրում։ Կինս՝ Սոնան, Լիոնից է։ Այդ քաղաքը դարձել է իմ սիրելի վայրերից մեկը։ Տոկիոյում եղել եմ, բայց չեմ հասցրել զբոսնել, անպայման մի օր կրկին կգնամ այնտեղ։ Եւ շատ եմ ցանկանում նաեւ լինել Լոնդոնում։

- Ինչպիսի՞ մարդ ես։


- Դժվարանում եմ ասել։ (Օգնության է գալիս Սոնան եւ պատասխանում ամուսնու փոխարեն, խմբ․) Շատ նպատակասլաց, հավատարիմ, վստահելի ու լավ ընկեր է։

- Ամենակարեւոր ձեռքբերումը կյանքում:


- Ընտանիքս։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ամենաշատն ինչի՞ համար ես շնորհակալ:

- Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հնարավորություն ու կարողություն է տվել սիրելի ոլորտում հասնել նպատակներիս։

- Ո՞վքեր են քո կյանքի կարեւոր մարդիկ:


- Ընտանիքիս անդամները, ընկերներս։

- Քեզ բնորոշող ամենադիպուկ բառը:


- (Կրկին Սոնան է պատասխանում, խմբ․) Աստվածավախ։ Ամեն ինչից առաջ Վազգենի համար Աստված է։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Վազգեն, ի՞նչ է պետք Օլիմպիական խաղեր մեկնելու համար:

- Չեմպիոն դառնալու վստահություն, լավ մարզավիճակ, իհարկե, հաջողություն։

- Քո կարծիքով ինչո՞ւ են խաղերն անցկացվում 4 տարին մեկ անգամ:


- Որպեսզի ավելի ցանկալի լինեն։ Կյանքում էլ է, երբ աննկարագրելի ուրախ պահերն ուշ-ուշ են լինում, միշտ հիշվում ու գնահատվում են։ Նույնը նաեւ Օլիմպիական խաղերի պարագայում է։

- Քեզ համար ո՞րն է եղել ամենայուրահատուկ ՕԽ-ն։


- 2016 թվականի Ռիոյի խաղերը։ Ուշադիր հետեւում էի ըմբշամարտի մրցումներին։ Նույնիսկ գրում էի, թե մեր տղաներից ով երբ է գոտեմարտելու ու հաղթելու դեպքում ում հետ կհանդիպի։ Գրածներս հիմնականում ճիշտ էին լինում, կարողանում էի գուշակել։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Նշեցիր, որ վերջերս հաճախ ես լինում Ֆրանսիայում։ Հայերն ու ֆրանսիացիներն ընդհանրություններ ունե՞ն։

- Ոչ, ընդհանրապես նման չենք։ Կարծում եմ քիչ ազգություններ կան, որ կարող են մեզ նման լինել։

- 3 բան, որոնք հատուկ են Փարիզին:


- Փարիզում եղել եմ ու կարող եմ ասել, որ այդ քաղաքին հատուկ են գեղեցկությունը, սերը եւ հիմա արդեն Օլիմպական խաղերը։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Փարիզում սիրելի վայր ունե՞ս։

- Եթե չեմպիոն դառնամ, հենց այդ մրցումային կառույցն էլ հաստատ կդառնա ամենասիրելին։

- Փարիզ ասելով ի՞նչ է առաջինը միտքդ գալիս։


- Հիմա միայն Օլիմպիական խաղերը, ուրիշ բանի մասին չեմ էլ մտածում։

- Քո սիրելի ֆրանսիական ուտելիքը:


- Սթեյք։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ֆրանսիական երգեր լսո՞ւմ ես։

- Այս տարվա Եվրատեսիլի Ֆրանսիայի ներկայացուցիչ Սլիմանին եմ լսում լեզուն սովորելու համար։ Լսում եմ նաեւ Ջո Դասենի երգերը, որոնք միշտ հնչել են մեր տանը։

- Փաստորեն ֆրանսերեն ես սովորում։


- Որոշ ժամանակ պարապում էի, հետո թողեցի։ Բայց սկսել եմ ահագին տիրապետել լեզվին, խոսակցականս եմ բարելավում (Սոնայի օգնությամբ ֆրանսերենով ասում է, որ ձգտելու է դառնալ Օլիմպիական մեդալակիր, խմբ․)։

- Վազգեն, ինչո՞վ է Ֆրանսիան հայտնի աշխարհում:


- Համեղ խոհանոցով, ֆուտբոլով, գեղեցիկ ու պատմական վայրերով։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Կա՞ ֆրանսիացի մարզիկ, որի ելույթներին հետեւում ես։

- Ազատ ոճի ըմբիշ Արման Էլոյանը մեր ընկերն է ու Ֆրանսիան է ներկայացնում։ Իր ելույթներին եմ հետեւում։

- Հիշո՞ւմ ես քո առաջին Օլիմպիական խաղերը, որ դիտել ես հեռուստատեսությամբ։


- 2012-ի Լոնդոնի խաղերն են։ Արսեն Ջուլֆալակյանին եւ Արթուր Ալեքսանյանին էի հետեւում, նրանք արծաթե ու բրոնզե մեդալակիրներ դարձան։

- Քո սիրելի Օլիմպիական մեդալակիր հայ մարզիկները:


- Բոլորն էլ լեգենդար մարզիկներ են ու հարգանքի արժանի, սակայն կնշեմ հունահռոմեականներ Արմեն Նազարյանին, Արթուր Ալեքսանյանին, որը 4-րդ խաղերին է մասնակցելու։ Ազատ ոճի ըմբշամարտից ունենք Օլիմպիական մեդալակիրներ Ստեփան Սարգսյան եւ Արթուր Մկրտչյան։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Եթե հնարավորություն ունենայիր, ո՞ր Օլիմպիական խաղերին կմասնակցեիր։


- Կարծում եմ, որ ամեն ինչ լինում է իր ժամանակին։ Հիմա է իսկական պահը, որ ես մասնակցեմ այս խաղերին ու մեդալ նվաճեմ։

- Քո որակներից ո՞րը կուզեիր էլ ավելի ուժեղացնել:


- Դիմադրողականությունը։

- Ինչի՞ց է կազմված հաղթանակը:


- Հաղթանակները հենց այնպես չեն լինում։ Նախ՝ հարկավոր է լավ մարզումներ անցկացնել, բացի այդ մրցումային օրը քեզ ոչ մի բան չպետք է խանգարի, դուրս գաս գորգ ու լրիվ կենտրոնացած անցկացնես գոտեմարտդ։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Պարտությունների տված դասերը:

- Առաջինը պետք է պարտությունից դուրս գալը սովորել, պարտվածի հոգեբանությամբ մնալով միայն նահանջում ես։ Յուրաքանչյուր պարտությունից հետո պետք է հետեւություններս անես, դիտես գոտեմարտերդ ու տեսնես սխալներդ, հաջորդ օրը գնաս մարզման եւ ուղղես դրանք։

- Ըստ քեզ՝ Հայաստանի Օլիմպիական հավաքականի կազմն ինչո՞ւ է փոքրաթիվ։


- Երեւի ուղեգիր նվաճելն ավելի բարդ է դարձել։

- Իսկ այնտեղ ինչպիսի՞ պայքար ես ակնկալում։


- Մրցակցությունը շատ բարձր է լինելու։ Առաջին իսկ գոտեմարտից պետք է լավ տրամադրված լինել։

- Ի՞նչ կմաղթես քո թիմակիցներին։


- Հայաստանի հավաքականը որակյալ թիմ ունի։ Օրինակ՝ ըմբշամարտում 5 հոգի կա ու բոլորս էլ ունակ ենք մեդալ նվաճելու։ Մաղթում եմ, որ առանց վնասվածքների ու չեմպիոնական ելույթներ լինեն։

Լուսանկարը` Մեդիամաքս


Վազգեն Թեւանյանը 2023 թվականի Աշխարհի բրոնզե մեդալակիր է
2023-ի Եվրոպայի չեմպիոն
2020-ի Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր
Օլիմպիական խաղերին մասնակցելու է 2-րդ անգամ:

Վազգեն Թեւանյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին