«Արարատ» ֆուտբոլային ակումբի կողմից հրատարակված Արսեն Կակոսյանի «Ֆուտբոլին հաջորդող գիշերը» գրքի հայերեն թարգմանությունը հասանելի է ակումբի պաշտոնական առցանց խանութում:
Գրքի հայերեն տարբերակը հրատարակվել է 2023 թվականին՝ «Արարատ-73»-ի հաղթանակների 50-ամյակի միջոցառումների շրջանակում: Նույն օրը կայացել էր «Ֆոտոլուր» գործակալության հիմնադիրներ Հերբերտ եւ Մելիք Բաղդասարյանների լուսանկարների ցուցահանդեսը:
Հեղինակը յուրահատուկ լրագրողական ոճով իր օրագրային գրառումներն է կատարել 1973-ի լեգենդար մրցաշրջանի յուրաքանչյուր խաղից հետո, որն էլ ներկայացվել է գրքում:
https://mediamax.am/am/specialprojects/ararat73/
2013 թվականին Մեդիամաքս-ն իր ««Արարատ 73»` վերելքի ուղին» նախագիծը ստեղծել էր Արսեն Կակոսյանի գրքի հիման վրա:




















