Դեկտեմբեր 11, 2024
exclusive
2216 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական․ Երվանդ Մկրտչյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Վազորդ Երվանդ Մկրտչյանը Հայաստանի միակ ատլետն է, որ մասնակցելու է «Փարիզ-2024»-ին։ Mediamax Sport-ի թիմով նրա հետ շրջել ու զրուցել ենք Գյումրիում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է․ 11․06 1996 թվականին Ջրաձոր գյուղում։

Մարզաձեւը․
Ատլետիկա (վազք)։

Անձնական մարզիչը․
Գրիգոր Բարսեղյան։

Կրթությունը․
Սովորում է Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում։

Ընտանիք․
Ամուսնացած չէ։

Ատլետիկայի ընտրությունը․
6 տարի գնացել եմ հայկական ժողովրդական պարի, ապա մարզվել եմ ըմբշամարտով։ Իմ փեսան` Հայաստանի ատլետիկայի չեմպիոն Հարություն Հարությունյանը մի անգամ ասաց, որ ես էլ ուժերս փորձեմ։ Գնացի մարզման ու մնացի մինչ այսօր։ Մարզիչս հեռացատկորդ է եղել ու ցանկանում էր, որ իր ճանապարհով գնամ, բայց չսիրեցի հեռացատկը եւ ինձ գտա միջին ու երկար տարածությունների վազքում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեծ տարիքում մարզվելը․ Ատլետիկան ընտրելու լավագույն տարիքը 12 տարեկանն է, բայց ես սկսեցի մարզվել 16-ում։ Մեկ տարի անց դարձա Հայաստանի պատանիների չեմպիոն ու այդպես սկսվեց կարիերաս։ Մեծ տարիքում մարզվելու դրական կողմն այն է, որ գիտակցաբար ես ամեն ինչ անում, նպատակներ ես դնում քո առաջ ու գնում դեպի դրանց իրականացումը։

Ատլետիկայի յուրահատկությունը․
Մրցումները լինում են բաց ու փակ տարածություններում։ Առաջինի դեպքում հաղթահարում ես ոչ թե ինքդ քեզ, այլ բնությանը՝ ուժեղ լինելով քամուց, անձրեւից, շոգից։ Իսկ փակի ժամանակ ոչ մի խանգարող բան չկա, պետք է պայքարես ինքդ քո դեմ։

Կարիերայի ամենատպավորիչ ձեռքբերումը․
Երբ 17 տարեկանում առաջին անգամ դարձա Հայաստանի չեմպիոն։ Առանձնացնեմ նաեւ այս տարվա Բալկանյան խաղերի չեմպիոնությունը եւ ուսանողների Աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։

Լուսանկարը` Մեդիամաքս


1-ին Օլիմպիական խաղերը․ Նպատակի իրականացում է։ Կաշխատեմ բարձր մակարդակով մասնակցել ու ինքս ինձ գերազանցել։

Սիրած զբաղմունքը․
Ակումբային երաժշտություն եմ լսում, պարում եմ։

Կարգախոսը․
Արագ եւ ուժեղ։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Երվանդ, որո՞նք են քո ուժեղ եւ թույլ կողմերը:

- Ծնողներիս ասում եմ, որ ինձ չափից շատ բարի են դաստիարակել, ինչն այս դարի հետ համատեղելի չէ։ Ուժեղն էլ երեւի չհանձնվող լինելս է։

- Վերջերս ունեցած ամենամեծ ուրախությունդ:


- Օլիմպիական վարկանիշ ձեռք բերելը։

- Ամենամեծ վախը:


- Հարազատ կորցնելը։

- Ի՞նչն ես ամենաշատը գնահատում մարդկանց մեջ:


- Հոգատարությունը միմյանց նկատմամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչ է երջանկությունը քեզ համար:

- Ընտանիքիս հետ լինելը։

- Ի՞նչն է քեզ վստահ դարձնում:


- Երբ տեսնում եմ արածիս արդյունքը։

- Ջրաձորում կամ Գյումրիում քո ամենասիրելի վայրերը:


- Մեր գյուղում ամեն անկյուն էլ սիրելի է, մանկությունս այնտեղ է անցել։ Գյումրիում՝ հարազատ դարձած «Շիրակ» մարզադաշտը, որտեղ ես պարապում եմ եւ օրվա մեծ մասն այնտեղ անցկացնում։ Քաղաքում բոլոր վայրերն էլ սիրում եմ, որովհետեւ հին է եւ պահպանված մշակույթ ունի։

- Ինքդ քեզ կբնորոշե՞ս 3 բառով:


- Բարի, ուժեղ, արագ։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ամենաշատն ինչի՞ համար ես շնորհակալ:

- Որ ունեմ լավ ընտանիք ու հարազատ մարդիկ։

- Քեզ բնորոշող ամենադիպուկ արտահայտությունը:


- Չհանձնվող։

- Երվանդ, ի՞նչ է պետք Օլիմպիական խաղեր մեկնելու համար:


- Նպատակ, ցանկություն, ձիրք։ Իհարկե, հիմա մեդալի մասին չեմ կարող մտածել, բայց նպատակս է ամենաբարձր մակարդակով հանդես գալը, այն է՝ եզրափակիչ հասնելը։

- Ըստ քեզ՝ ինչո՞ւ են խաղերն անցկացվում 4 տարին մեկ անգամ:


- Որ մարզիկն ինքն իրեն ավելի լավ պատրաստի ու լավ էլ հանդես գա։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ո՞րն է քեզ համար եղել ամենայուրահատուկ ՕԽ-ն:

- 2016 թվականինը, որովհետեւ Հայաստանն ատլետիկայի մրցումներում ուներ ամենաշատ թվով մասնակիցները։

- Ի՞նչ ընդհանրություններ ունեն Հայաստանն ու Ֆրանսիան:


- Բարեկամական երկրներ են։ Ես եղել եմ այդ երկրի տարբեր քաղաքներում, շատ ջերմ են ընդունել։

- Ի՞նչն է բնորոշ Փարիզին:


- Այն, իսկապես, սիրո քաղաք է, ջերմ է ու գեղեցիկ։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Փարիզ ասելով ի՞նչ է առաջինը միտքդ գալիս։

- Միանշանակ, Օլիմպիական խաղերը։

- Քո սիրելի ֆրանսիական ուտելիքը:


- Տաք կրուասանը շատ համեղ է։

- Իսկ ի՞նչ երաժշտություն ես լսում։


- Ֆրանսիական ռեփի սիրահար եմ։ Շառլ Ազնավուրը, ճիշտ է, ֆրանսերեն է երգում, բայց նա մերն է։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչ գիտես ֆրանսերենով։

- Բարեւ, ես քեզ սիրում եմ։

- Ինչո՞վ է Ֆրանսիան հայտնի աշխարհում:


- Էյֆելյան աշտարակով։

- Երվանդ, քանի՞ անգամ է Փարիզն ընդունել ամառային Օլիմպիական խաղեր։


- Սա առաջին անգամն է (Խաղերը Փարիզում կայացել են նաեւ 1900 եւ 1924 թվականներին, խմբ․)։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Իսկ ֆրանսիացի մարզիկ կա՞, որին երբեւէ երկրպագել ես։

- 1500 մ եւ 800 մ վազքում կան ուժեղ ֆրանսիացիներ, որոնց հետ մրցումների եմ մասնակցում։ Նշեմ նաեւ Ռոբերտ Էմիյանի երկու հեռացատկորդ սաներին։

- Քո սիրելի Օլիմպիական մեդալակիր կամ չեմպիոն հայ մարզիկները:


- Մենք ունեցել ենք Արմեն Մարտիրոսյան, որը եռացատկում 5-րդն տեղն է զբաղեցրել։ Դա շատ բարձր արդյունք է հայկական ատլետիկայի համար։ Մեդալակիրներից էլ կնշեմ Արթուր Ալեքսանյանին ու Միհրան Հարությունյանին։

- Իսկ համաշխարհային սպորտից ո՞ւմ կառանձնացնես:


- Ուսեյն Բոլտին, որը երեք Օլիմպիական խաղերում էլ ոսկե մեդալներ է նվաճել։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Եթե հնարավորություն ունենայիր, ո՞ր Օլիմպիական խաղերին կցանկանայիր մասնակցել։

- 2028-ին։ Իմ տարածություններում 28 տարեկանից հետո են սկսում բարձր արդյունքներ ցույց տալ։ Լոս Անջելեսի խաղերին ես այդ միջակայքում կլինեմ ու շատ եմ ցանկանում բարձր մակարդակով հանդես գալ։ Փարիզի խաղերն ինձ համար մի տեսակ ցատկահարթակ կարող են լինել դեպի 2028, դեպի ավելի ուրիշ նպատակներ ու դրանց իրականացում։

- Քո որակներից ո՞րը կցանկանայիր էլ ավելի ուժեղացնել:


- Ուզում եմ մի քիչ ավելի կռվող լինել։ Մարզիչներս ասում են, որ թերագնահատում եմ ինձ։ Կարծում եմ մարզումային վատ պայմաններն են մեղավոր, վնասվածք ստանալուց խուսափելու համար ռիսկի չենք դիմում։

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ինչի՞ց է բաղկացած հաղթանակը:

- Տվյալներից, ուժից, երկար ու քրտնաջան պարապելուց։

- Պարտության տված դասերը:


- Ամենացավոտ բանն է։ Պարտությունը ստիպում է, որ ավելի շատ պարապես, տանջվես։ Իսկ հաղթանակը տալիս է այն քաղցրության բերկրանքը, որի հետեւից շատ ես գնացել։

- Ինչպիսի՞նն է Հայաստանի Օլիմպիական հավաքականը։


- Այսքան Օլիմպիական խաղերի թվում ամենալավ հավաքականն է ու ինձ թվում է, որ կունենանք շատ մեդալներ։ Նման վստահություն ունեմ, որովհետեւ բոլորին լավ ճանաչում եմ ու ելույթներին հետեւում եմ։

- Ի՞նչ կմաղթես թիմակիցներիդ։


-Որ բոլորն էլ իրենց ամենաբարձր մակարդակով հանդես գան եւ վայելեն խաղերը։ Ես այդպես եմ անելու ու վայելելու եմ ամեն մի պահը՝ բացումը, մրցումները, մարզումները։

Լուսանկարը` Մեդիամաքս


Երվանդ Մկրտչյանը Հայաստանի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր է
Ուսանողների առաջնության 3-րդ մրցանակակիր
Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն
Եվրոպայի փոքր երկրների թիմային չեմպիոն
Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն
Օլիմպիական խաղերին մասնակցելու է առաջին անգամ

Երվանդ Մկրտչյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին