Դեկտեմբեր 22, 2024
exclusive
3283 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Մալխաս Ամոյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մալխաս Ամոյանի հետ Mediamax Sport«Փարիզ-2024» շարքի համար հանդիպել ենք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, շրջել կառույցի ներսում եւ այցելել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ծնվել է. 22.01.1999 թ. Երեւանում:

Մարզաձեւը.
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ (77 կգ):

Անձնական մարզիչը.
Համլետ Հովհաննիսյան:

Ընտանեկան կարգավիճակը.
Ամուսնացած չէ։

Հոբբին.
Ազատ ժամանակն անցկացնում է ընկերների հետ ու լինում բնության գրկում։

Կրթությունը.
Այս տարի ավարտել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ինչպես նաեւ սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայում։

Ըմբշամարտի յուրահատկությունը.
Ըմբշամարտն ինձ դաստիարակել է, ջերմություն եւ ընկերասիրություն սովորեցրել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարիերայի ամենատպավորիչ ձեռքբերումը. Ամեն նվաճման դժվար եմ հասել, բայց կառանձնացնեմ 2021 թվականի Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակը: Վաղուց էի ցանկանում Աշխարհի չեմպիոն դառնալ ու կարողացա նպատակս իրականացնել:

Ամենածանր պարտությունը.
Կրել եմ 2023 թ. Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում: Ադրբեջանցի մրցակցի հետ պայքարում հաղթանակի ակնկալիք ունեի, բայց զիջեցի ու շատ ծանր համակերպվեցի դրա հետ։ Պետք է կարողանալ ամեն պարտությունից դասեր քաղել ու ոչ մի դեպքում տեղում չմնալ: Մեր հաջորդ հանդիպմանը կերեւա, թե այդ պարտությունից ինչ հետեւություններ եմ արել:

Ելույթից առաջ արարողակարգ.
Հիմնականում օգնում է հավատն առ Աստված ու դեպի ինձ: Շնորհակալ եմ Աստծուն, որ հնարավորություն է տվել հասնել նպատակներիս, մնացածն արդեն ամեն մեկիցս է կախված։

1-ին Օլիմպիական խաղերը.
Աշխատում եմ շատ պատասխանատվություն չվերցնել ու չլարվել, փորձում եմ դրանց մոտենալ ինչպես սովորական մրցաշարի։ Շատ կենտրոնացվածությունը կարող է խանգարել, դրա համար հնարավորինս հանգիստ եմ։ Օլիմպիական խաղերի անունն է հնչեղ։ Աշխատում եմ ճիշտ մարզվել, ինչպես միշտ եմ արել, ավելացնել որակներս ու լավ մարզավիճակում մոտենալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարգախոսը. Որպես այդպիսին չունեմ, բայց սպորտում պիտի կարողանաս մինչեւ վերջ պայքարել, քեզ տրված 6 րոպեի ընթացում չհանձնվել ու ամեն ինչ անել հաղթելու համար:

- Որո՞նք են քո ուժեղ եւ թույլ կողմերը:


- Շուտ եմ ընկճվում եւ բռնկվում, ինչը շատ դեպքերում խանգարում է: Իսկ ուժեղ կողմս աշխատասիրությունն է:

- Մալխաս, ո՞րն  է եղել վերջերս ունեցած ամենամեծ ուրախությունդ:


- Վերջին շրջանում ուրախանալու այնքան էլ շատ առիթներ չեն լինում։ Միշտ ուրախանում եմ ընկերներիս ու թիմակիցներիս ամեն մի հաղթանակով եւ հարազատ մարդկանց ձեռքբերումներով: Հիշեցի, ամենամեծ ուրախությունը զգացել եմ, երբ ընկերս՝ Արսեն Հարությունյանը դուստր ունեցավ։

- Ամենամեծ վախդ:


- Չեմ վախենում պարտվելուց եւ սխալվելուց, բայց վախենում եմ Աստծուց:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչն ես ամենաշատը գնահատում մարդկանց մեջ:   

- Անկեղծությունն ու հավատարմությունը:

- Ի՞նչ է երջանկությունը քեզ համար:


- Երջանկությունը բոլորի կյանքում էլ կարեւոր է, ցանկանում եմ, որ այն հնարավորինս շատ լինի։ Այն մարդկանց էներգիա է տալիս եւ ոգեւորում: Ինձ երջանիկ եմ համարում՝ ունեմ լավ ընտանիք, ընկերներ, բարեկամներ, մարզիչներ:

- Ի՞նչն է քեզ վստահ դարձնում:


- Հավատս:

- Երեւանում ամենասիրելի ու հարազատ վայրերը:


- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իմ շատ սիրելի վայրերից մեկն է, հիմնականում մրցաշարերից առաջ այստեղ շատ զբոսնում եմ ընկերներիս հետ, կարողանում եմ կտրվել աշխարհից, տրամադրվում եմ եւ հանգստանում: Բոլորս էլ գիտենք, որ այստեղ է գտնվում Ցեղասպանության հուշահամալիրը, այն շատ ազդեցիկ ուղերձ է ամբողջ աշխարհին։ Մեկ էլ սիրում եմ Սարյան փողոցը, որը շատ յուրահատուկ էներգիա ունի։

- Ինքդ քեզ 3 բառով ինչպե՞ս բնորոշես:


-Չխոսկան, աշխատասեր, պայքարող:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ամենակարեւոր ձեքբերումը կյանքում:

- Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոնությունը: Փոքր տարիքից քնել ու արթնացել եմ չեմպիոն դառնալու երազանքով ու մի օր այն իրականացրի:

- Ամենաշատն ինչի՞ համար ես շնորհակալ:


- Շնորհակալ եմ իմ կյանքի թե լավ, թե վատ օրերի համար։ Մեկը մյուսին միշտ լրացնում են, դրա համար էլ ամեն պահի համար եմ շնորհակալ ու այն ամենի, ինչ այսօր ունեմ եւ ինչի կարողացել եմ հասնել:

- Ովքե՞ր են քո կյանքի կարեւոր մարդիկ:


- Իմ ծնողներն են, քույրս, եղբայրս, հորեղբայրներս, նրանց երեխաները, իմ ընկերներն ու մարզիչները:

- Ի՞նչ է պետք Օլիմպիական խաղեր մեկնելու համար:


- Պետք է հոգեբանորեն ու ֆիզիկապես պատրաստված լինել, իսկ մնացածն արդեն ցույց կտա գորգը: Միանշանակ պետք է մարզվել ու կարգապահ լինել՝ այդ բոլորը կօգնեն հասնել նպատակիդ:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Քո կարծիքով ինչո՞ւ են խաղերն անցկացվում 4 տարին մեկ:

- Օլիմպիական խաղերը շատ մասշտաբային են ու միավորում են համարյա բոլոր մարզաձեւերը, դրա համար էլ տեւական ընդմիջումով են կազմակերպվում։ Քանի որ 4 տարին մեկ են լինում, խաղերի կարեւորությունն ավելի է մեծանում, ինչը մարզիկներին ստիպում է շատ մեծ լարվածություն զգալ։

- Ո՞րն է քեզ համար եղել ամենայուրահատուկ ՕԽ-ն:


- 2008 թվականի Պեկինի խաղերը, հորեղբայրս՝ Ռոման Ամոյանը եւս մասնակցում էր ու բրոնզե մեդալակիր դարձավ։ 9 տարեկան էի այդ ժամանակ եւ շատ ուշադիր հետեւում էի։ Ինձ թվում էր, թե Օլիմպիական խաղերը շատ բարդ են, բայց ավելի լավ է ինքդ ելույթ ունենաս, քան դիտես հարազատիդ գոտեմարտերը։ Այդ խաղերը տպավորիչ էին այն առումով, որ երկար տարիներ չէր հաջողվում Օլիմպիական խաղերում այդքան մեդալ ունենալ։ Համարում էի, որ բրոնզե մեդալը մեր երկրի համար շատ յուրահատուկ նվաճում է, բայց երբ 2016-ին Արթուր Ալեքսանյանը դարձավ հաղթող, բոլորս սկսեցինք միայն ոսկի ակնկալել։  

- Էլ ինչո՞վ է հորեղբորդ մասնակցությունը Պեկինում նշանավորվել քեզ համար։


- Նա սովորաբար իր բոլոր մեդալներն ինձ էր հանձնում, այդ անգամ էլ Պեկինից վերադառնալուց հետո օդանավակայանում նույն կերպ վարվեց։ Բազմաթիվ մարդիկ էին հավաքվել նրանց դիմավորելու նպատակով։ Հետո բոլոր մեդալակիրներով գիշերը հրապարակում պտույտ արեցին, ես այլ մեքենայի մեջ էի, այդ ամենի ականատեսն եմ եղել ու շատ տպավորվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչ տարբերություններ ունեն հայերն ու ֆրանսիացիները:

- Իմ կարծիքով՝ ոճային առումով կարող են տարբեր լինել, բնավորությամբ ու խառնվածքով:

- 3 բան, որոնք հատուկ են Փարիզին:


- Առաջին հերթին Փարիզ ասելիս Շառլ Ազնավուրին եմ հիշում, մյուսն՝ Էյֆելյան աշտարակն է, ինչպես նաեւ քաղաքը հայտնի է իր թանգարաններով։ Հիմա Փարիզ ասելիս միայն Օլիմպիական խաղերն են մտքիս գալիս։  

- Քո սիրելի ֆրանսիական ուտելիքը:


- Ֆրանսիան իր կրուասաններով է հայտնի, երկու անգամ եմ եղել այնտեղ ու համտեսել, շատ համեղ են։ Հացաբուլկեղենը շատ յուրահատուկ է։

- Սիրելի ֆրանսիական երգը:


- Զազի «Je veux»-ը։

- Ի՞նչ բառ կամ արտահայտություն գիտես ֆրանսերենով:


- Բարեւ եւ ինչպե՞ս ես:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ինչո՞վ է քո կարծիքով Ֆրանսիան հայտնի աշխարհում:

- Իր պատմությամբ, թանգարաններով, նորաձեւությամբ, օծանելիքով եւ հագուստի տարբերվող բրենդներով:

- Քանի՞ անգամ է Փարիզ ընդունել Օլիմպիական խաղեր:


- Եթե անկեղծ, չգիտեմ: Քա՞նի անգամ:

- Այս ամռանը 3-րդ խաղերը կլինեն Փարիզում: Ֆրանսիացի մարզիկ, որն առանձնանում է քեզ համար:


- Ֆրանսիացիներից գիտեմ Կիլիան Մբապեին, նրա խաղն է շատ տպավորվել: Նաեւ ձյուդոյի հայտնի եռակի Օլիմպիական չեմպիոն ունեն:

- Քո սիրելի Օլիմպիական մեդալակիր կամ չեմպիոն հայ մարզիկները:


- Բոլորիս կողմից շատ սիրված ու մեր կենդանի լեգենդ Արթուր Ալեքսանյանը՝ այս պահին միակ ոսկե մեդալակիրը։ Հուսամ՝ Փարիզում նա կդառնա կրկնակի Օլիմպիական չեմպիոն։ Արթուրը բոլորիս համար օրինակ է, նրանից շատ բան ենք քաղում մարզադահլիճում եւ դրա սահմաններից դուրս։ Իր աշխատասիրությամբ մեզ էլ է վարակում, խորհուրդներով է օգնում ու սխալներ նկատելու դեպքում՝ ճիշտ հուշումներ անում։ Ամեն ինչով է մեզ համար օրինակ ու ոգեշնչման աղբյուր:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Իսկ համաշխարհային սպորտի՞ց:

- Էլի կառանձնացնեմ մերոնց, մասնավորապես հայ ըմբիշներին՝ Արմեն Նազարյանին, հորեղբորս, Ալֆրետ Տեր-Մկրտչյանին, անվանի հայ ըմբիշները շատ-շատ են, բոլորն էլ կարեւոր են ինձ համար։

- Եթե հնարավորություն ունենայիր, ո՞ր Օլիմպիական խաղերին կմասնակցեիր:


- Կուզեի Պեկինի եւ Փարիզի խաղերին մասնակցել, Տոկիոյի խաղերն ինձ չեն գրավել։   Պեկինում հետաքրքիր կլիներ հորեղբորս հետ հանդես գալ, 9 տարեկանում ավելի շատ էի հետաքրքրված ու տարված խաղերով։ Հիմա, երբ ինքս եմ մեկնելու, ամեն ինչ այլ է։ Մարզիկի աչքերով եմ մոտենում:

- Քո որակներից ո՞րը կուզեիր էլ ավելի ուժեղացնել:


- Կուզեի շուտ չնյարդայնանալ, բայց քանի որ սպորտում առանց դրա անհնար է, կուզեի պարզապես չափաբաժինը քչացնել:

- Ինչի՞ց է բաղկացած հաղթանակը:


- Ամեն մի փոքր բան կարող է նպաստել հաղթանակին՝ կարգապահությունը, աշխատասիրությունը, հավատը, նվիրվածությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ինչպիսի՞ն են պարտությունների տված դասերը:

- Ունեցել եմ շատ ծանր պարտություններ, բայց դրանք պետք է կարողանաս վերապրել, քանի որ ամեն անգամ ուղղելու նոր հնարավորություն է տրվում: Կյանքը շարունակվում է, անհրաժեշտ է հետեւություններ անել ու առաջ գնալ: Բայց պատահել է նաեւ, որ նույն սխալն էլի եմ կրկնել, թեեւ գիտակցել եմ, թե որտեղ եմ սայթաքել: Անընդհատ պրոցես է, միշտ է պետք աշխատել սխալների վրա:

- Ինչպիսի՞ն է Հայաստանի Օլիմպիական հավաքականը:


- Թեեւ այս տարի թվով քիչ ենք, բայց ուժեղ ենք եւ ավելի շատ մեդալներ կլինեն, ինչպես նաեւ՝ ոսկի:  

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչ կմաղթես քեզ ու թիմակիցներիդ:

- Բոլորին էլ ոսկե մեդալներ եմ ցանկանում, մնացածն ամեն մեկիցս է կախված: Այս անգամ 3 հունահռոմեական ու 2 ազատ ոճի ըմբիշ կմասնակցի խաղերին, իմ բոլոր ընկերներից էլ՝ Արսենից, Վազգենից, Սլավիկից, Արթուրից, մեդալներ եմ սպասում եւ  հավատում նրանց: Ամեն ինչ անում եմ, որ ես էլ ոսկե մեդալով վերադառնամ հայրենիք:

Մալխաս Ամոյանն Աշխարհի չեմպիոն է
Եվրոպայի եռակի չեմպիոն ու արծաթե մեդալակիր
Աշխարհի Գավաթի 2-րդ մրցանակակիր
Մ-23 տ. ԵԱ-ի հաղթող։

Մալխաս Ամոյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին