Հոկտեմբեր 30, 2025
88 դիտում

1-ին խմբի ներկայացուցիչ «Անդրանիկ»-ը դուրս է եկել Հայաստանի գավաթի քառորդ փուլ


Լուսանկարը` Andranik FC


Հայաստանի ֆուտբոլի գավաթի 1/8 եզրափակիչը հաղթահարել է եւս երկու թիմ՝ «Անդրանիկ»-ը եւ «Փյունիկ»-ը։

Առաջին խմբում հանդես եկող «Անդրանիկ»-ը կարողացել է 2։0 հաշվով առավելության հասնել ԲԿՄԱ-ի նկատմամբ։ Գոլերի հեղինակ են դարձել Կաի Մորոզումին ու Խուան Պալասիոսը:

«Փյունիկ»-ը 3 գնդակ է ուղարկել «Գանձասար»-ի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ: Աչքի են ընկել Մարիուս Նուբիսին, Դանիլ Կուլիկովը եւ Միխայիլ Կովալենկոն: 
 
Այսօր կկայանան «Սարդարապատ»-«Արարատ» եւ «Սյունիք»-«Կիլիկիա» խաղերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին