Դեկտեմբեր 26, 2024
exclusive
2782 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական․ Դավիթ Չալոյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Գյումրիից է, սակայն խիտ մարզումային գրաֆիկի պատճառով Mediamax Sport-ը նրա հետ զրուցել է Երեւանում։ Հյուսիսային պողոտա, Ազատության հրապարակ, Կարապի լիճ ու «Մոսկվա» կինոթատրոն։ «Փարիզ-2024»-ում Դավիթի հետ բացահայտենք այս վայրերը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է․ 30․09․1997 թվականին Գյումրիում։

Մարզաձեւը․ Բռնցքամարտ (+92 կգ)։

Անձնական մարզիչները․ Ռուդիկ Մկրտչյան, Կարեն Ղազարյան։

Կրթությունը․ Սովորում է Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում։

Ընտանիք․ Ամուսնացած չէ։

Սիրած զբաղմունք․ Մեքենա վարել։

Բռնցքամարտի գեղեցկությունը․ Պայքարն եմ սիրում, մրցակցի թույլ կողմերը գտնելն ու հաղթելը։

Կարիերայի ամենատպավորիչ ձեռքբերումը․ 2021 թվականի Աշխարհի առաջնության արծաթե մեդալը։ Եթե Բանակայինների առաջնությանը լավ հանդես գայի, իրավունք կստանայի մասնակցել ԱԱ-ին։ Այնտեղ գրավեցի 3-րդ տեղը եւ առաջին անգամ մեկնեցի Աշխարհի առաջնություն։ Անցկացրի չորս մենամարտ, եզրափակչում զիջեցի մրցակցիս ու դարձա փոխչեմպիոն։

Ամենածանր պարտությունը․ 2022-ի Երեւանում կայացած Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչը։ Եթե անկեղծ լինեմ, նույնիսկ չհասկացա՝ ինչ կատարվեց։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ելույթից առաջ արարողակարգ․ Հատուկ բան չեմ անում, պարզապես տրամադրվում եմ։

Խորհուրդներ ավագ ընկերոջից․ Հովհաննես Բաչկովի հետ եմ մարզվում ու հաճախ զրուցում ենք միասին։ Նա փորձառու ու տիտղոսակիր բռնցքամարտիկ է, երկու անգամ Օլիմպիական խաղերի է մասնակցել, Տոկիոյի բրոնզե մեդալակիր է։ Հովհաննեսն անընդհատ խորհուրդներ է տալիս եւ օրինակ է ինձ համար։

1-ին Օլիմպիական խաղերը․ Երազանքի կատարում։ Ինձ մնացել էր վերջին հնարավորությունը, ուրախ եմ, որ կարողացա ուղեգիր ապահովել։ Ճիշտ է, լարվածություն կար, պատասխանատվությունը շատ մեծ էր, բայց հավաքվեցի, ինչի արդյունքում կմեկնեմ Փարիզ։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Դավիթ, որո՞նք են քո ուժեղ եւ թույլ կողմերը:

- Ուժեղ կողմերից կառանձնացնեմ պայքարող լինելը, իսկ թույլ կողմերիս մասին կլռեմ։

- Վերջերս ունեցած ամենամեծ ուրախությունդ:

- Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը։

- Ամենամեծ վախը:

- Կորցնել ձեռքբերածը։

- Ի՞նչն ես ամենաշատը գնահատում մարդկանց մեջ:

- Մարդկությունը։

- Ի՞նչ է երջանկությունը քեզ համար:

- Ես երջանիկ եմ ինձ շրջապատող մարդկանցով։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչն է քեզ վստահ դարձնում:

- Հաղթանակը։

- Գյումրիում քո ամենասիրելի վայրը։

- Քաղաքի կենտրոնական հատվածը, շատ է դուրս գալիս Վարպետաց փողոցը։

- Ինչպե՞ս կբնութագրես ինքդ քեզ երեք բառով։

- Պարտաճանաչ, համեստ, նվիրված։

- Ամենակարեւոր ձեռքբերումը կյանքում:

- Ընտանիքս։

- Ամենաշատն ինչի՞ համար ես շնորհակալ:

- Որ կամ, առողջ եմ, ընտրել եմ բռնցքամարտը։ Այն ինձ տվել է դաստիարակություն, ուժ, ձեւավորել է որպես մարդ։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Քո կյանքի կարեւոր մարդիկ:

- Բոլոր նրանք, ովքեր իմ կողքին են։

- Քեզ բնորոշող ամենադիպուկ երեւույթը:

- «Կտրիճ Դավո» երգը։

- Դավիթ, ի՞նչ է պետք Օլիմպիական խաղեր մեկնելու համար:

- Լավ պատրաստվածություն եւ վստահություն։

- Ինչո՞ւ են խաղերն անցկացվում 4 տարին մեկ անգամ:

- Որ ավելի հետաքրքիր լինեն։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ո՞րն է քեզ համար եղել ամենայուրահատուկ ՕԽ-ն:

- 2012-ի Լոնդոնի խաղերը, որոնք նաեւ առաջինն էին ինձ համար։ Այդ ժամանակ նոր-նոր էի սկսել մարզվել ու հետեւում էի բռնցքամարտի մրցումներին։ Շատ տպավորվել է Ալեքսանդր Ուսիկ-Կլեմենտ Ռուսո եզրափակիչը, չեմպիոն դարձավ Ուսիկը։ Այն ժամանակ չէի էլ պատկերացնի, որ մի օր ես էլ կմասնակցեմ Օլիմպիական խաղերի։

- Փարիզ ասելով ի՞նչ ես պատկերացնում:

- Էյֆելյան աշտարակ, Շառլ Ազնավուր եւ Ռոլան Գարոսի մրցաշար։

- Ֆրանսիական երգեր լսո՞ւմ ես։

- Ազնավուր եմ լսում։

- Ի՞նչ գիտես ֆրանսերենով։

- Երեւի միայն բարեւը։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ինչո՞վ է Ֆրանսիան հայտնի աշխարհում:

- Գեղեցկությամբ, հարուստ պատմությամբ։

- Քանի՞ անգամ է Փարիզն ընդունել ամառային Օլիմպիական խաղեր։

- Երեւի սա առաջին անգամն է (Խաղերը Փարիզում կայացել են նաեւ 1900 եւ 1924 թվականներին, խմբ․)։

-Իսկ ֆրանսիացի մարզիկ կա՞, որի ելույթներին հետեւել ես։

- Աշխարհի եռակի չեմպիոն, Օլիմպիական մեդալակիր Սոֆիան Ումիային եմ հետեւել։ 2019-ի Եվրոպական խաղերի ժամանակ Հովհաննես Բաչկովը եզրափակչում հենց նրան հաղթեց։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Դավիթ, քո սիրելի Օլիմպիական չեմպիոնը:

- Արթուր Ալեքսանյանին կնշեմ, ում նաեւ անձամբ եմ ճանաչում։

- Իսկ համաշխարհային սպորտից ո՞ւմ կառանձնացնես:

- Ալեքսանդր Ուսիկին։

- Եթե հնարավորություն ունենայիր, ո՞ր Օլիմպիական խաղերին կմասնակցեիր։

- Հենց այս խաղերին եմ ուզում մասնակցել։ Դժվար պայքար է լինելու, մրցակիցներիս ծանոթ եմ ու մի մասի հետ մենամարտել եմ։ Բնականաբար, հաղթանակի եմ ձգտելու։

- Քո որակներից ո՞րը կցանկանայիր էլ ավելի ուժեղացնել:

- Տեխնիկան։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ինչի՞ց է կազմված հաղթանակը:

- Քրտնաջան ու երկար աշխատանքից։ Հաղթանակ լինելուց հետո դառնում ես ավելի վստահ։

- Այդ դեպքում ի՞նչ է տալիս պարտությունը։

- Պարտությունից հետո հարկավոր է չկոտրվել, պայքարել ինքդ քո դեմ ու ձգտել հաջորդ հաղթանակին։ Մի բան հաստատ է, եթե պարտություն չլինի, հաղթանակն էլ չի գա։

- Ինչպիսի՞ հավաքական ունի Հայաստանն Օլիմպիական խաղերում եւ ի՞նչ կմաղթես թիմակիցներիդ։

- Բոլորն էլ մեդալի հավակնորդ են։ Նման կարծիք ունեմ, որովհետեւ նրանք  փորձառու են եւ տիտղոսակիր։ Բոլորիս միայն հաջողություն ու հաղթանակ եմ մաղթում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Դավիթ Չալոյանը 2021 թվականի Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է
2021-ի Բանակայինների առաջնության 3-րդ մրցանակակիր
2023-ի Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիր
Օլիմպիական խաղերին մասնակցելու է առաջին անգամ։

Դավիթ Չալոյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին