Նոյեմբեր 28, 2025
105 դիտում

ՄՕԿ-ը թույլատրել է Ադելիա Պետրոյանին մասնակցել Օլիմպիական խաղերին


Լուսանկարը` fsrussia.ru


Միջազգային Օլիմպիական կոմիտեն թույլատրել է գեղասահորդներ Ադելիա Պետրոսյանին ու Պյոտր Գումեննիկին մասնակցել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին:

Երկուսն էլ սեպտեմբերին հաղթել են Պեկինում կայացած վարկանշային մրցաշարում, սակայն մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացներ ՄՕԿ-ը:

Սեպտեմբերի 19-ին ՄՕԿ-ը հայտնել էր, որ ռուս ու բելառուս մարզիկները կարող են մի քանի չափորոշիչներ պահպանելու դեպքում հանդես գալ Օլիմպիական խաղերում:

Փետրվարի 6-22-ն Իտալիայում կայանալիք խաղերի գեղասահքի մրցումների ուղեգիր է  նվաճել նաեւ հայկական սպորտային զույգը՝ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին