Նոյեմբեր 28, 2025
127 դիտում

«Նոա»-ն Շոտլանդիայից վերադառնում է 1 միավորով


Լուսանկարը` FC Noah


Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում «Նոա»-ն հյուրընկալվել է շոտլանդական «Աբերդին»-ին։

Հանդիպման հաշիվը բացել են տանտերերը, սակայն երկրորդ խաղակեսում հայկական թիմը կարողացել է հավասարեցնել հաշիվը։ 52-րդ րոպեին աչքի է ընկել Նարդին Մուլահուսեյնովիչը, որը խփել է իր 4-րդ գնդակը։

«Շնորհավորում եմ իմ տղաներին, ինչպես նաեւ մրցակցին, քանի որ լավ հանդիպում անցկացրին։ Երկրորդ կեսը լավ սկսեցինք ու հավասարեցրինք հաշիվը։ Հպարտ եմ իմ տղաների ցուցադրած խաղով։ Ընդհանուր առմամբ գոհ եմ, գիտենք մեր նպատակը։ Հարկավոր է հաջորդ երկու խաղում վաստակենք երեք միավոր ու անցնենք հաջորդ փուլ»,-խաղից հետո ասել է «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը։

Կոնֆերենցիաների լիգայում նրա թիմը վաստակել է 5 միավոր ու պայքարում է խմբից դուրս գալու համար։ Դեկտեմբերի 11-ին կայանալու է «Նոա»-«Լեգիա» դիմակայությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին