Նոյեմբեր 28, 2025
132 դիտում

«Ցրվենա Զվեզդա»-ն Եվրոպայի Լիգայում 10 հոգով հաղթել է «Ստյաուա»-ին


Լուսանկարը` FK Crvena Zvezda


«Ցրվենա Զվեզդա»-ն Եվրոպա Լիգայի 5-րդ խաղում սեփական հարկի տակ հյուրընկալել է ռումինական «Ստյաուա»-ին ու հաղթել նվազագույն հաշվով:

Հանդիպման միակ գնդակը 50-րդ րոպեին խփել է Բրունո Դուարտեն: 27-րդ րոպեից «Ցրվենա Զվեզդա»-ն խաղացել է 10 հոգով, խաղադաշտից հեռացվել է պաշտպան Ֆրանկլին Տեբոն:

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի մեկնարկային կազմում է եղել։ Նրա թիմը վաստակել է 7 միավոր ու Եվրոպայի Լիգայի ընթացիկ խաղարկությունում 22-րդն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին