Սեպտեմբեր 24, 2025
108 դիտում

Հայաստանն Աշխարհի առաջնությանը կմասնակցի 5 մարմնամարզիկով


Լուսանկարը` Reuters


Հոկտեմբերի 19-25-ը Ջակարտայում առաջին անգամ կայանալու է մարմնամարզության Աշխարհի առաջնությունը:

Հայաստանի հավաքականը հանդես է գալու 5 մարզիկով: Ինչպես հայտնում է մարմնամարզության միջազգային ֆեդերացիան, ելույթ են ունենալու Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Արթուր Ավետիսյանը եւ Վահագն Դավթյանը:

Վերջին անգամ մարզաձեւի Աշխարհի առաջնություն կայացել էր 2023-ին Անտվերպենում, Օլիմպիական տարում այն չէր կազմակերպվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին